Ավստրիայի ԱԳ նախարարը կանչել է Թուրքիայի դեսպանին
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Թուրքիայի դեսպանին կանչել է երկրի ԱԳՆ` պարզաբանումներ ստանալու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարության վերաբերյալ, ով Ավստրիան որակել էր որպես «ծայրահեղական ռասիզմի մայրաքաղաք»: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Österreich-ին:
Ավելի վաղ Ս. Կուրցը Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել չափավոր տոնով արտահայտվել ավստրիական իշխանությունների հասցեին:
«Թուրքիան իր տանը պետք է չափավորի տոնն ու իր գործողությունները»,- Թվիթերում գրել է Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: Այսպես է նա պատասխանել իր թուրք գործընկերոջ հայտարարությանը:
«Թուրք նախարարին զսպվածության կոչ եմ անում և կտրուկ հերքում եմ նրա քննադատությունը»,- հավելել է Ս.Կուրցը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան