Լևոն Երանոսյանին արձակուրդ տրամադրելու մասին
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանը մինչև սեպտեմբերի 6-ը կլինի արձակուրդում։ Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաման է ստորագրել այս մասին, որն ունի հետևյալ տեսքը.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2016 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ոստիկանապետը ազատվել է պաշտոնից
- Արսինե Խանջյանի փաստաբանները դիմելու են դատարան՝ բողոքարկելու ոստիկանության գործողությունները
- Նկատողություններ, խիստ նկատողություններ ու լիազորությունների դադարեցում՝ ոստիկանությունում
- Ոստիկանություն. Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ոստիկանապետի ցուցումով
- Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն ազատվել է աշխատանքից
- Ոստիկանության Էրեբունու բաժնի պետն ազատվել է աշխատանքից
- Ոստիկանության կիրառած «Հատուկ միջոցների» մասին
- Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն