Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալները ՄԻՊ-ն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության երբակալված անձանց պահելու վայր են այցելել և նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Այնուհետև, նրանց կալանավորելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ այցելել և ՀՀ արդարադարատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձին հանդիպել է ինչպես Ա. Մարտրիրոսյանին, այնպես էլ Դ. Սանասարյանին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ 2016 թվականի օգոստոսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմում են հասցեագրել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունը Ա. Մարտիրոսյանի և Դ. Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցում:
Հաշվի առնելով Ա. Մարտիրոսյանի և Դ. Սանասարյանի հետ առանձնազրույցների արդյունքները, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի հանգամանքները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ:
Այնուհետև, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Ա. Մարտիրոսյանի և Դ. Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել և այսօր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:
«Մեր կողմից կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ուղարկվել են նաև Արմեն Մարտիրոսյանին և Դավիթ Սանասարյանին»,- նշում են ՄԻՊ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան