Քաղաքական 13:38 16/08/2016 Արցախ

Եվրոպան սկսում է Արցախից. Բակո Սահակյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը Journal du Parlement-ին

Արցախի Հանրապետության Նախագահի լրատվական ծառայությունը տարածել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) թերթին.

Պարոն Նախագահ, Լեռնային Ղարաբաղը միջազգային համայնքի կողմից ճանաչված չէ որպես պետություն: Հակամարտությունը, կարծես, գնալով ավելի է ճահճանում: Ի՞նչ է պետք անել երկխոսությունը վերսկսելու և հակամարտության լուծման գործում տեղաշարժ ունենալու համար։

Երկխոսության վերսկսման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք քաղաքական, իրավական և հոգեբանական բնույթի քայլեր: Քաղաքական ասպարեզում առաջին հերթին անհրաժեշտ է խստորեն հետևել 1994-1995թթ. զինադադարի ռեժիմի պահպանման պայմանագրերի դրույթներին, ինչպես նաև հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու միջնորդ երկրների և միջազգային հանրության հորդորներին:

Իրավական հարթությունում անհրաժեշտ է առաջին հերթին վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը, որտեղ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է հակամարտության լիիրավ կողմ, ինչը հաստատվել է ԵԱՀԿ 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում: Անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նրա անմիջական կողմերից մեկի՝ Արցախի բացակայության պայմաններում:

Ինչ վերաբերում է հոգեբանական հատվածին, ապա այստեղ հիմնական խոչընդոտը հանդիսանում է Ադրբեջանի ռևանշիստական քաղաքականությունը: Ադրբեջանը պետք է իր մեջ ուժ գտնի հրաժարվելու Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ ունեցած կարծրատիպերից և հարգի այլ ժողովուրդների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև հրաժարվի անհեռանկարային և արկածախնդիր քաղաքականությունից:

Այլապես, դիվանագիտական տեսանկյունից որո՞նք են այն զիջումները, որոնց դուք պատրաստ կլինեիք գնալ լարվածությունը թուլացնելու համար:

Ցանկացած հակամարտության կարգավորում, հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի պես բարդ հարց, չի կարող համապարփակ ձևով լուծում ունենալ զիջումների միջոցով: Անհրաժեշտ են փոխզիջումներ: Ընդ որում՝ այդ փոխզիջումները պետք է լինեն ողջամիտ և համարժեք: Ինչ վերաբերում է փոխզիջումների սահմանին, ապա դրանք որևէ ձևով չպետք է թուլացնեն անվտանգության համակարգը և այդպիսով հակառակ կողմի համար ագրեսիա ձեռնարկելու գայթակղիչ հանգամանք հանդիսանան:

Ձեր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի միջազգային քաղաքական ճանաչման գործում եղե՞լ է, արդյոք, առաջընթաց: Եվ ինչպիսի՞ հետևանքներ դրանք կարող են ունենալ Հարավային Կովկասի կայունության գործում:

Արցախի միջազգային ճանաչման գործընթացն ընթանում է բավականին ակտիվ, և մենք արդեն որոշակի արդյունքների ենք հասել այս ուղղությամբ: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին հանդես են եկել ԱՄՆ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մեն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա, Հավայի և Ավստրալիայի Նոր Ուելս նահանգները, Բասկերի Երկիրը, Ֆրեզնո, Լոս Անջելես և մի շարք այլ վարչատարածքային միավորումներ: Առաջիկայում կունենանք նոր հաջողություններ ևս:
Համոզված եմ, որ մեր երկրի միջազգային ճանաչումը դրականորեն կազդի հարավկովկասյան տարածաշրջանում կայունության վրա՝ այն ավելի ինտեգրելով միջազգային հանրությանը:

1994 թվականի մայիսի 12-ից ի վեր գործում էր հրադադարի ռեժիմը: Ինչու՞ այն խախտվեց ապրիլի սկզբին:

Զինադադարի ռեժիմը խախտվեց Ադրբեջանի կողմից քառօրյա լայնածավալ
պատերազմ սկսելու հետևանքով: Իսկ նման ագրեսիայի հիմնական պատճառն Ադրբեջանի պետական գաղափարախոսությունն է, որի հիմքում հայատյացության քաղաքականությունն է և կառավարման համակարգի ձևը, որը կարելի է որակել որպես բռնապետական և տոտալիտար: Իսկ այդպիսի պետությունները, ինչպես բազմիցս վկայել է համաշխարհային պատմությունը, միշտ էլ վարում են ագրեսիվ քաղաքականություն:

Ինչպիսի՞ն է փախստականների իրավիճակն այսօր:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք բնակավայրեր, հարյուրավոր մարդիկ կորցրել են իրենց տունը և ժամանակավորապես տեղափոխվել են հարակից բնակավայրեր, մայրաքաղաք Ստեփանակերտ և Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքներ:
Պետությունը մշակում է տարբեր ծրագրեր նրանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման և տների վերականգնման ուղղությամբ:

Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի տրամադրության տակ գտնվող ռեսուրսները: Ինչպե՞ս է զարգանում տարածաշրջանի ֆինանսական կացությունը: Արդյոք այնտեղ գործու՞մ են ֆրանսիական կամ եվրոպական ընկերություններ:

Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման հիմնական աղբյուրներն են սեփական ռեսուրսները, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի կողմից տրամադրվող աջակցությունը:
Մինչև ապրիլյան պատերազմը մեր տնտեսության տարեկան աճը կազմում էր միջինը 9%: Իհարկե, պատերազմը բացասական ազդեցություն ունեցավ տնտեսության զարգացման վրա, բայց մենք անելու ենք հնարավորը հետագայում ևս երկրի առաջընթացն ապահովելու համար: Արցախում ամենադինամիկ զարգացող ոլորտներից մեկը հանդիսանում է բանկային ոլորտը: Մեր երկրում ներկայացված են տարբեր առաջատար բանկերի մասնաճյուղեր, և հույս ունենք, որ դրանց թիվը հետևողականորեն աճելու է:
Ինչ վերաբերում է ֆրանսիական կամ եվրոպական ընկերությունների ներգրավվածությանը, ապա նման համագործակցություն առկա է, սակայն այն ընթանում է հիմնականում հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջոցով:

Դուք բնակչության ինքնորոշում եք պահանջում ձեր անկախության համար: Արդյոք, դա ենթադրու՞մ է, որ ձեր կարծիքով, որևէ աշխարհագրական շրջանակում խմբավորված յուրաքանչյուր փոքրամասնություն իրավասու է պահանջել իր ինքնորոշումը:

Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշվելու իրավունք, ինչը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է: Արցախի ժողովուրդը 67 տարի պայքարել էր մեզ համար խորթ և արհեստականորեն ստեղծած Խորհրդային Ադրբեջանի գաղութատիրական լուծը թոթափելու համար: Ի միջիայլոց, այս որոշումը մեր ծողովրդի կամքին հակառակ ընդունել և իրականացրել է բոլշևիկյան կուսակցության կովկասյան մասնաճյուղը:

1988 թվականին մենք իրականացրել ենք մեր ինքնորոշման իրավունքը: 1991 թվականին ստեղծել ենք անկախ պետություն: Մենք ստիպված ենք եղել այն պաշտպանել ադրբեջանական ագրեսիայից: Եվ արդեն քառորդ դար է կառուցում ենք անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և սոցիալական պետություն:

Ի դեպ, ժողովրդավարական և քաղաքացիական հասարակություն կերտելու տեսանկյունից մեր երկիրն անհամեմատելիորեն առաջ է Ադրբեջանից և շատ ու շատ ճանաչված պետություններից:
Ակնհայտ է, որ այս ամենի ներքո Արցախի Հանրապետությունը վաստակել է միջազգային հանրության և քաղաքակիրթ աշխարհի կողմից ճանաչվելու իրավունքը:

Ի վերջո, ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել ֆրանսիական և եվրոպական քաղաքական դասին Journal du Parlement (Խորհրդարանի թերթ) և Comité de l'Europe (Եվրոպայի կոմիտե) թերթերի միջոցով։

Մեզ հաճախակի են հղում նման հարց, որն, ըստ էության, արտացոլում է նաև Եվրոպա-Արցախ հարաբերությունների տեսլականը: Այն, որ մենք պատկանում ենք մի ընդհանուր քաղաքակրթության, կարծում եմ, անվիճելի փաստ է: Ոմանք նույնիսկ հայտարարում են, որ Եվրոպան վերջանում է Արցախում: Մենք գտնում ենք, որ Եվրոպան սկսում է Արցախից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:52
Քաղաքացիները տարբեր միջոցներով փակում են փողոցները, ոստիկանները ուժի գործադրմամբ բացում
Սրբազանի կոչով այսօր քաղաքացիները Երևանում անհնազանդության ակցիաներ են իրականացնում
Աղբյուր` Panorama.am
09:21
Հյուսիսային պողոտայի դիմաց ոստիկանների քաշքշուկի պատճառով լրագրող ուշաթափվեց
Սայաթ-Նովա փողոցի և Հյուսիսային պողոտայի հատման հատվածում կարմիր  և սև բերետավորները նախ փորձեցին բերման ենթարկել 24-news.am լրագրող Մերի...
Աղբյուր` Panorama.am
09:14
Չոր խոտի տուկեր՝ Կոմիտասում. Այստեղ իրավիճակը լարված է
Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում իրավիճակը լարված է։ Ոստիկանները բռնի կերպով ու ուժոց փորձում են բերման ենթարկել խաղաղ անհնազանդության մասանկից...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող, «Հինգ իրավապաշտպանների»...
Աղբյուր` Panorama.am
09:04
Ցուցարարին բերման ենթարկելու համար իրար հեծնող բեռետ տեսա՞ծ կայիք. Ռուբեն Մխիթարյան
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբության իր էջում հրապարակել է մի հատված անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններից...
Աղբյուր` Panorama.am
08:53
Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
Քաղաքացի Իշխան Գևորգյանը, որ մասնակցել է պատերազմին, միայնակ մետաղյա շղթայի օգնությամբ փակել է դեպի Բարեկամության տանող ճանապարհը։ Նա շղթայի մի...
Աղբյուր` Panorama.am
08:40
Փակ են նաև Տերյան, Բուզանդ, Վարդանանց փողոցները
Երևանում անհնազանդության մասնակից քաղաքացիներն ինքնաբուխ կերպով նորանոր փողոցներ են փակում։ Քիչ առաջ երիտասարդները աղբամանների օգնությամբ...
Աղբյուր` Panorama.am
08:32
Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները փողոցներ են փակել
Այսօր առավոտից Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության գործողություններ։ Տևական ժամանակ փակ է Մյասնիկյան...
Աղբյուր` Panorama.am
08:30
Մայիսի 13-ի հոսանքազրկումների մասին
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու...
Աղբյուր` Panorama.am
23:13
Հանրապետության հրապարակը՝ հանրահավաքի ժամանակ թռչնի թռիչքի բարձրությունից
Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երրորդ հանրահավաքը, որին...
Աղբյուր` Panorama.am
23:11
Տեղեկություններ ունեմ, որ այն, ինչ կատարվում է մեր երկրում, ոստիկանության շատ ծառայողների սրտով չէ. Վալերի Օսիպյան
«Այս հանրահավաքը բազմահազարանոց է, էլ ավելի շատ են ժողովուրդը, մտահոգված են վաղվա օրով, Հայաստանի ճակատագրով»,- Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
22:48
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երրորդ հանրահավաքը Հանրապետության հրապարակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հանրապետության հրապարակում  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությմաբ կայացավ «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
22:30
Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, մենք հայրենիքի փրկությամբ ենք զբաղվում. Միքայել Սրբազան
«Աղոթում եմ, ցանկանում եմ, երազում եմ, որպեսզի Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի, այդ ուղղությամբ էլ աշխատում ենք»,-...
Աղբյուր` Panorama.am
22:26
«Հաղթանակ, ոստիկանը մերն է» վանկարկումներ Երևանի մետրոպալիտենում
Հանրապետության հրապարակից հանրահավաքի մասնակիցների մի մասը Երևանի մետրոպոլիտենի կայարաններում բացականչում են. «Հաղթանակ, ոստիկանը մերն...
Աղբյուր` Panorama.am
22:16
Արմեն Չարչյանն չի շփվել Աննա Հակոբյանի 1 մլն դրամանոց ընթրիքին մասնակցած իր բարեկամուհու հետ
«Այո, իմ բարեկամուհի Նառա Չարչյանը մասնակցել է Աննա Հակոբյանի մասնակցած ընթրիքին, դա փաստ է։ Նառան իմ հարազատ քուրը չէ, իմ բարեկամուհին է,...
Աղբյուր` Panorama.am
21:06
Մեր խնդիրը մեկ մարդու հետ է, ով ստի գործարանն ու գործիքն է, նա պետք է հեռանա. Բագրատ Սրբազան
«Ես իմ ամբողջ հոգևոր ծառայության 30 տարին դրել եմ այս զոհասեղանին,  և չեմ խաբելու ձեզ, ժողվո՛ւրդ ջան»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
20:43
Բագրատ Սրբազան. Պատրաստ եմ ստանձնել ցանկացած պատասխանատվություն
Անցած օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը երկու անգամ հանդիպել  է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ։ «Վերջինս,...
Աղբյուր` Panorama.am
20:29
Անցումային կառավարությունը և նրա սկզբունքները
«Անցումային կառավարությունը պետք է դառնա հաշտության կառավարություն՝ ձևավորվելով բոլոր ունակ և ընդունակ բարձր մասնագիտության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղվա հաղթանակը շատ մոտ է, ժողովո՛ւրդ.Բագրատ Սրբազան
«Այս շարժումը մենք հռչակել ենք չակնկալիքների պայքար, այսինքը շարժման արդյունքում չունենալ ոչ մի նյութական ակնկալիք, երբ մենք այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
20:15
Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
«Անցնող վեց՝ և մասնավորապես չորս տարիները «նշանավորվել» են Արցախի կորստով, հազարավոր զոհերով, վիրավորներով, անհայտության մեջ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է. Բագրատ սրբազան
«Ցանկանում եմ հորդորել ոստիկանապետին և ներքին գործերի նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այնքան էլ լավ չէ և բոլոր ոստկանական...
Աղբյուր` Panorama.am
19:56
Գարեգին Երկրորդն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու փոխգործակցությանը
Մայիսի 12-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու...
Աղբյուր` Panorama.am
19:31
Տղերք ջան, շուտով ձեր ազատության ժամը գալու է. Գառնիկ Դանիելյանը՝ քաղբանտարկյալներին
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեկնարկին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհակալություն հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
19:25
Վ. Մելիքյան. Սահմանզատման նման մոտեցումն անընդունելի է, հակաիրավական ու հակասահմանադրական
«Ես այստեղ եմ հայտարարելու, որ մեր այլընտրանքը խաղաղությունն է»,-ասաց Դիվանգետների համահայկական խորհրդի անդամ Վահան Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:11
Սրբազանը բեմ հրավիրեց անհնազանդության գործողությունների հետևանքով բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին
«Մեր տեղեկություններով մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ երեկ քաշքշման է ենթարկվել, սա մեր ամոթն է ուղղակի»,-Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
19:04
Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելիության վրա. Արամ Նիկոլյան
«Ես համաձայն չեմ այն ամենի հետ, ինչ հիմա կատարվում է։ Ոտնձգություն է արվում իմ հավատի, մշակույթի, մեր լինելության վրա»,-...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վեհափառն ինքը կորոշի՝ երբ է հարմար, երբ հարմար չի. Բագրատ Սրբազան
«Վեհափառ Հայրապետն իմ հայրն է, ամեն օր էլ հանդիպում եմ, խոսում եմ, բա մեր առաքելությունը եկեղեցու անսասանությունը, զարգացումը,...
Աղբյուր` Panorama.am
18:01
Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում
Մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թովմաս ուրարակիր Առաքելյան. Այս շարժման մեջ շատ կարևոր է համբերությունը
«Երիտասարդները վաղուց միացած է, մենք վստահությամբ, հավատարմության շարունակում ենք պայքարել հանուն ճշմարտության, ընդդեմ ստի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Սամբոյի ԵԱ. Նարեկ Սիմոնյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկել եզրափակիչ
Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր մրցասպարեզը տրամադրվել է պատանիներին /16-18 տարեկան/։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք
17:29 12/05/2024

Մատենադարանից երիտասարդական երթով դեպի համազգային հանրահավաք

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}