Քաղաքական 10:18 17/08/2016 Հայաստան

Մինչ ցուցարարները նոր կառավարություն են պահանջում՝ Ռուսաստանն ու Թուրքիան մեկուսացնում են Հայաստանը. Սասունյան

Այս հոդվածով փորձ է արվում բացատրել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հանկարծակի վերականգնման պատճառները, որը նաև ջերմորեն ընդունվեց Ադրբեջանի, ու որոշակիորեն Իրանի կողմից՝ մինչ Երևանում խոշոր առճակատում էր տեղի ունենում զինված ընդդիմադիր խմբի և ոստիկանության միջև:

Մոսկվան և Անկարան, մի կողմ թողնելով իրենց հակամարտությունը՝ նախորդ տարի սիրիական սահմանի մոտ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման պատճառով, այժմ «հաշվարկով ամուսնություն» են կնքել՝ ելնելով իրենց փոխադարձ ազգային շահերից: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից ընդունված այս գործնական որոշումը նպատակ ունի առավելագույնի հասցնել իրենց տնտեսական օգուտները և համակարգել արտաքին քաղաքականությունները՝ հնարավորություն ընձեռելով ավելի լավ դիմակայել Արևմուտքի ճնշումները:

Ռուսաստանը տառապում է փլուզվող տնտեսությունից, հիմնականում նրա դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով՝ Ուկրաինայից Ղրիմի կցումից հետո: Մյուս կողմից, Թուրքիային, չնայած իր անդամակցությանը ՆԱՏՕ-ին և Եվրոպայի խորհրդին, չի թույլատրվում միանալ Եվրամիությանը և նա մեղադրվում է Սիրիայում ԻԼԻՊ-ին աջակցելու համար: Ավելին, Թուրքիայի նախագահ Էրդողանը վրդովված է, որ բազմաթիվ եվրոպական երկրներ խստորեն քննադատել են նրա կոշտ միջոցներն ընդդեմ քաղաքական հակառակորդների, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Էրդողանը նաև դժգոհ է, որ Միացյալ Նահանգները չարտահանձնեց Թուրքիային մահմեդական հոգևորական Ֆեթհուլլահ Գյուլենին, որին նա մեղադրում էր ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Ռուսաստանն ու Թուրքիան, մերժելով «անհարկի արևմտյան միջամտությունը» իրենց ներքին եւ արտաքին գործերին, որոշեցին հիմք դնել մի նոր դաշինքի, որն իրենց դուրս կբերի Արևմուտքի մեկուսացումից: Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանի նախագահ Պուտինը օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ալիևին և Իրանի նախագահ Ռոհանիին, իսկ օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այս չորս երկրները ստորագրեցին մի շարք կարևոր տնտեսական համաձայնագրեր և քննարկեցին տարածաշրջանային մեծ ազդեցություն ունեցող էական քաղաքական հարցեր, այդ թվում՝ Արցախյան հակամարտության հարցը: Հաջորդ օրը Պուտինը Մոսկվայում հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ավելի վաղ կայացած իր հանդիպումների արդյունքները նրան ներկայացնելու համար:

Մինչ Ռուսաստանի մերձեցումը Հայաստանի ոխերիմ թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կարող է հանգեցնել ծանր ճնշումների նախագահ Սարգսյանի վրա՝ տարածքային զիջումների գնալու Արցախի հարցում, այն կարող է նաև նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների հնարավորությունը Արցախի դեմ առանց Պուտինի համաձայնության: Չպետք է զարմանալ, որ այս նոր վերախմբավորումը Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև կարող է նաև վերակենդանացնել 2009 թ. ստորագրված Հայ-թուրքական մեռյալ արձանագրությունները, որի արդյունքում կբացվի նրանց միջև ընդհանուր սահմանը Արցախի հարցում Հայաստանի «հաշտարար քայլի» հետ միասին:

Այսօրվա խորամանկ թուրք ղեկավարները գնում են իրենց օսմանյան նախնիների հետքերով, որոնք տասնամյակներ շարունակ հմտորեն հրահրում էին եվրոպական խոշոր երկրներից մեկին մյուսների դեմ, իսկ հետո անցնում էին մյուս կողմը, երբ իրենց ձեռնտու էր: Անհավատալիորեն, Էրդողանը ջերմ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ՝ միաժամանակ մնալով որպես ՆԱՏՕ-ի անդամ և օգտվելով երկու կողմերից: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մյուս անդամները չպետք է հանդուրժեն թուրքական այս խաբեբայությունը: Նրանք պետք է խստորեն  նախազգուշացնեն Էրդողանին՝ ընտրել՝ կամ ՆԱՏՕ-ն կամ Ռուսաստանը... Եթե Թուրքիայի նախագահը շարունակի Ռուսաստանի կողմը բռնել, նա կարող է հայտնվել դատարկ տաշտակի առջև, երբ Կրեմլի հետ նրա դաշինքը փլուզվի...

Երբ մութ ամպեր էին կուտակվում Հայաստանի և Արցախի վրա, հայերը զբաղված էին ներքին վեճերի կարգավորմամբ: Հուլիսի 17-ին Երևանում ոստիկանության գնդի գրավումը 31 զինյալների կողմից, որոնց ղեկավարները Արցախյան պատերազմի վետերաններ էին, լուրջ մտահոգություն առաջացրեց հայերի մոտ երկրի ներսում և դրսում:  «Սասնա ծռեր» անունը կրող խումբը պահանջում էր նախագահ Սարգսյանի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակում, միջանկյալ կառավարության ձևավորում և նոր ընտրություններ:

Երկշաբաթյա դիմակայությունից հետո, որի ընթացքում երեք ոստիկան սպանվեց, զինված մարդկանցից մի քանիսը վիրավորվեցին և տասնյակ ցուցարարներ վնասվածքներ ստացան կամ ձերբակալվեցին, այդ թվում՝ լրագրողներ, «Սասնա ծռեր» խմբի մնացած անդամները հանձնվեցին: Ամեն գիշեր հարյուրավոր, երբեմն էլ հազարավոր ցուցարարներ հանրահավաքներ էին անցկացնում՝ իրենց աջակցությունն արտահայտելով վետերանների խմբի պահանջներին: 

Այս ողբերգական առճակատման իսկական արմատները խորն են և հասնում են մինչև Հայաստանի անկախության առաջին օրերը: Բնակչության լայն խավերի շրջանում մեծ զայրույթ և հիասթափություն է կուտակվել վերջին քառորդ դարի ընթացքում, երբ ավելի քան մեկ միլիոն մարդ լքեց երկիրը՝ իրենց ընտանիքների տարրական հոգսերը բավարարելու համար: Նրանք, ովքեր մնացին, բազում զրկանքներ կրեցին և տառապեցին կամայականություններից, այդ թվում՝ կոռուպցիայից, կեղծված ընտրություններից, անարդար դատական համակարգից, անտարբեր չինովնիկներից և մենաշնորհներ ունեցող օլիգարխներից...

Այս ամենի հետևանքով քաղաքացիների մեծ մասը կորցրեց իր հավատը կառավարության նկատմամբ: Չնայած զինված հարձակումը ոստիկանության գնդի վրա այլախոհության ընդունելի ձև չէ, սակայն երբ մարդիկ երկար ժամանակ գտնվում են անելանելի վիճակում և չեն տեսնում որևէ այլընտրանք իրենց դժգոհությունները լուծելու համար, ստիպված դիմում են ծայրահեղ միջոցների:
Մինչ նման ներքին պառակտումը կարող է վտանգել Հայաստանի և Արցախի ապահովությունը, ցուցարարները մնում են անդրդվելի՝ համարելով, որ ոչ հաշվետու ղեկավարներ ունենալն ավելի վտանգավոր է: Որքան էլ տարօրինակ թվա, բայց բոլոր նրանք, ովքեր դեմ են Արցախի շուրջ հողատարածքների հնարավոր վերադարձմանը, օգնեցին Սարգսյանի դիրքերի ամրապնդմանը՝ համոզելու Պուտինին, որ հայ ժողովուրդը կտրականապես դեմ է որևէ տարածքայի զիջման Արցախի հարցում:

Եթե իշխանությունները ցանկանում են կանխել հետագա ներքին խռովությունների կրկնությունը, ապա պետք է բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն ցույց տալու համար, որ իրենք իսկապես մտածում են հայ ժողովրդի բարեկեցության մասին: Այս նպատակով, նախագահ Սարգսյանը վերջերս խոստացել է կտրուկ փոփոխություններ իրականացնել, ներառյալ «ազգային միասնության կառավարության» ձևավորումը: Հասկանալի է, որ բազմաթիվ քաղաքացիներ թերահավատորեն են վերաբերվում դրան, քանի որ նախկինում համանման անկատար խոստումներ շատ են լսել: 
2017 թվականին նախատեսվում է նոր խորհրդարանի ընտրություն, իսկ նոր նախագահը կընտրվի խորհրդարանի պատգամավորների կողմից 2018 թվականին: Եթե հաջորդ ընտրությունները արդար չլինեն և չներկայացնեն բնակչության տարբեր հատվածները, ապա կարող են ավելի լուրջ խռովություններ լինել: Ազատ ընտրություններ անցկացնելու բեռն ընկած է ոչ միայն պետական պաշտոնյաների, այլև ընտրողների ուսերին, որոնք վաճառում են իրենց քվեները...

Ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը միակ միջոցն է ձեռք բերելու ժողովրդի վստահությունը՝ ոչ միայն երկրի արդար կառավարման, այլև արտաքին հարաբերությունները պատշաճ կերպով վարելու համար, ներառյալ Արցախի շուրջ բանակցությունները: Ներկայումս մեծ անվստահություն կա, որ փակ դռների հետևում վարվող բանակցությունները Մոսկվայում կամ այլուր բխում են հայ ժողովրդի շահերից:  

Այս նոր պարտադրված անկայուն աշխարհառազմավարական մեկուսացումից դուրս գալու համար Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է ընդօրինակեն թուրքական վաղեմի մարտավարությունը՝ «բաժանիր և տիրիր»՝ Ռուսաստանին հանելով Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, դրանով իսկ կանխելով Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր համաձայնությունը Արցախյան հակամարտության հարցում:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}