Քերին հայտնել է Լավրովի հետ հանդիպման հավանականության մասին
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սիրիայում ռազմական համակարգման բանակցությունները մոտ են ավարտին, և երկու կողմերի տեխնիկական թիմերը կհանդիպեն այս շաբաթ: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով Reuters-ին:
Քերին նշել է, որ դրանից հետո հնարավոր է հանդիպում լինին իր և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև:
«Մենք իսկապես շարունակում ենք բանակցությունները և հույս ունեմ, որ այս կամ այն կերպ կհասնենք այդ քննարկումներին ավարտին»,-հաղորդել է Քերին՝ Քենիա կատարած այցի ժամանակ:
Նա նաև ասել է. «մեր թիմերն այս շաբաթ քննարկումներ կանցկացնեն, և կախված այն բանից, թե ինչպես կընթանան դրանք, շատ հավանական է, որ Լավրովը և ես հանդիպենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան