Թուրքիան դեսպանին հետ է կանչել Ավստրիայից
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ավստրիայից Թուրքիայի դեսպանին հետ կանչելու մասին: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նա բացատրել է, որ այդ քայլը պայմանավորված է հունիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաքում ի պաշտպանություն Քրդական աշխատավորական կուսակցության տեղի ունեցած ցույցի հետ: Թուրքիայիում այդ կուսակցության գործունեությունն արգելված է, այն որակվել է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Չավուշօղլուն ասել է, որ Վիեննայից դիվանագիտական ներկայացուցչին հետ են կանչում խորհրդակցությունների անցկացման, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների վերանայման համար:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին երկու երկների միջև հարաբերությունները լարված են: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ավստրիան կոչ արեց Թուրքիայի՝ ԵՄ մուտքի համար ընթացող բանակցությունները դադարեցնել: Օգոստոսի 4-ին այդ հայտարարությամբ հանդես եկավ Ավստրիայի կանցլերը, նշելով, որ մտադիր է այդ հարցը բարձրացնել նաև սեպտեմբերին կայանալիք ԵՄ գագաթաժողի ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Ավստրիայի ԱԳ նախարարը կանչել է Թուրքիայի դեսպանին
- Չավուշօղլուն Ավստրիան որակել է որպես «ծայրահեղական ռասիզմի մայրաքաղաք»
- Ավստրիան առաջարկում է դադարեցնել ԵՄ–ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները