Ձկնորսը 10 տարի առաջ գտած 100 մլն դոլարանոց մարգաիրտը պահել է տանը՝ չիմանալով դրա իրական արժեքը
Ֆիլիպինցի ձկնորսը Պալավան կղզու ափերից տասը տարի առաջ որսացել է 34 կիլոգրամանոց մարգարիտ՝ 100 մլն դոլար արժողությամբ, պահել տանը՝ չկասկածելով, թե որքան հսկայական արժեք ունի գտածոն:
Daily Mail-ի փոխանցմամբ, ձկնորսը մարգարտի արժեքի մասին տեղեկացել է այն բանից հետո, երբ իր տանը հրդեհից հետո մարգարիտը տարել է Պուերտո-Պրինցեսա քաղաքի զբոսաշրջության հարցերի վարչություն:
«Նա չի իմացել, թե որքան արժեք է ներկայացնում տասը տարի առաջվա գտածոն և պահել է տանը ինչպես սովորական թալիսման»,- ըստ պարբերականի ասել է վարչության աշխատակցուհին:
Նա փոխանցել է, որ այժմ մարգարիտը, որը հանրությանն է ներկայացվել արդեն, պետք է սերտիֆիկացնեն գիտնականները: Կղզու իշխանությունները կարծում են, որ մարգարիտը կգրավի զբոսաշրջիկների ուշադրությունը: