ԱՄՆ իշխանությունները համարում են, որ ՌԴ-ի հետ կապված ցանցահենները հարձակվել են «The New York Times»-ի վրա
ԱՄՆ իշխանությունները համարում են, որ Ռուսաստանի հետ կապված ցանցահենները հարձակվել են The New York Times-ի և ամերիկյան այլ լրատվամիջոցների լրագրողների համակարգիչների վրա: Այս մասին հաղորդում է «Տասս» լրատվական գործակալությունը` հղում անելով «СNN» հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության աղբյուրների պնդմամբ` «ցանցահենները, որոնք ենթադրաբար աշխատում են ռուսական հատուկ ծառայություններում, մի շարք կիբեռհարձակումներ են իրականացրել, որոնց թիրախն են հանդիսացել «The New York Times»-ի և այլ լրատվամիջոցների լրագրողները»:
Ինչպես նշում է «СNN»-ը՝ «Հետաքննությունների դաշնային բյուրոն և այլ ամերիկյան գործակալություններն արդեն սկսել են հետաքննություններ վերջին ամիսներին արձանագրված այդ հարձակումների կապակցությամբ»: