Խուրշուդյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց: Այս մասին լրագրողների հետ զրույցում դատական նիստի ավարտից հետո հայտարարեց Խուրշուդյանի փաստաբան Սեդա Սաֆարյանը:
«Ինձ համար կարևոր է, որ Խուրշուդյանը գտնվելու է ազատության մեջ»,-ասաց փաստաբանը:
Նա բացատրեց, որ դատարանը գրավի չափը որոշելիս առաջնորդվում է անձի ունեցած գույքային ու ֆինանսական միջոցներից:
Փաստաբանն ասաց, որ կխոսի Խուրշուդյանի հարազատների հետ, կանեն ամեն բան, որ նա մեկ օր շուտ գտնվի ազատության մեջ:
Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ Հովսեփ Խուրշուդյանի ձերբակալման ու կալանավորման որոշումները բողոքարկել է:
«Կալանքի վերաբերյալ բողոքը գտնվում է վերաքննիչ դատարանում, լսվելու է օգոստոսի 26-ին»,-տեղեկացրեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ
- Դավիթ Սանասարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի
- Արմեն Մարտիրոսյանն ազատության մեջ է
- Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը ապօրինի են գտնվում անազատության մեջ. Փաստաբան
- Խուրշուդյանի փաստաբանը կբողոքարկի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան