Ընտրվել է երևակայական կիթառի առաջնության հաղթողը
Երևակայական կիթառի միջազգային առաջնությունում հաղթել է ամերիկացի Մեթ Բերնսը: Առաջնության եզրափակիչը տեղի է ունեցել նախօրեին Ֆինլանդիայի Օուլու քաղաքում: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Նա արդեն մի քանի անգամ մասնակցել է մրցույթին, զբաղեցրել երկրորդ տեղը:
Մրցույթի կազմակերպման հիմնական նպատակը կազմակերպիչները համարում են՝ խաղաղության և մոլորակում կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարի նշան: Որպես մրցանակ՝ հաղթողին տրվում է իսկական կիթառ:
Մրցույթի ժամանակ մասնակցիներն այնպիսի շարժումներ են անում, ինչպես սովորաբար անում են իսկական էլեկտրական կիթառ նվագելիս:
Երևակայական կիթառ նվագելու առաջին առաջնությունը կայացել է 1996 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան