Ռուս ռեժիսորին հրաժարվել են Կանադայի մուտքի արտոնագիր տալ
Ռուս ռեժիսոր Ալեքսեյ Միզգիրևին Կանադայի մուտքի արտոնագիր հրաժարվել են տալ: Այս մասին Լենտա.ռու-ին հայտնել է Media Corporation ընկերության ներկայացուցիչը: Ռեժիսորը պատրասվում էր մասնակցել Տորոնտոյի միջազգայի կինոփառատոնին, որի շրջանակում պետք է կայանա Միզգիրևի «Մենամարտող» ֆիլմի պրեմիերան:
Կանադայի դեսպանությունից ստացված գրավոր պատասխանում ասված է, որ վիզային բաժնի աշխատակիցն արժանահավ չի համարել այցի նպատակը:
«Մենք վստահ չենք, որ ձեր վիզայի ժամկետի ավարտին դուք կհեռանաք Կանադայից»,- նշված է եղել փաստաթղթում:
«Այս զայրացուցիչ իրավիճակը, բացատրություն ես չեմ տեսնում: Կանադայի գլխավոր կինոփառատոնը, որը համաշխարհային ճանաչում և համբավ ունի, հրավիրում է ռեժիսորին, իսկ դեսպանության աշխատակիցը կարծում է, որ ռեժիսորը հանկարծ կարող է օգտվել այդ հրավերից և մնալ Կանադայում»,- մեկնաբանել է «Մենամարտողը» ֆիլմի պրոդյուսեր, Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ Ալեքսանդր Ռոդնյանսկին:
Տորոնտոյի միջազգային 41-րդ փառատոնը կայանալու է սեպտեմբերի 8-18-ը: