Լավրովը խոստացել է մանրակրկիտ քննել Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի հանգամանքները
Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի հանգմանքները շուտափույթ կբացահայտվեն: Հիշեցնենք, որ հրդեհի հետևանքով զոհվել էին Ղրղզստանի քաղաքացիներ:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարցը քննարկել են Ղրղզստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էռլան Աբդիլդաևն ու Սերգել Լավրովը:
«Սերգեյ Լավրովը զրույցի ընթացքում անկեղծ ցավակցություն է հայտնել Մոսկվայի հրդեհի հետևանքով զոհված 14 երիտասարդ ղրղզուհիների հարազատներին ու մտերիմներին»,-ասել են ԱԳՆ-ում:
Լավրովը վստահեցրել է, որ այդ ողբերգության վերաբերյալ իրականացվելու է մանրակրկիտ ու բազմակողմանի քննություն, որի արդյունքում ի հայտ եկած բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության:
Օգոստոսի 29-ին Ղրղզստանում սգո օր է հայտարարված:
Հիշեցնենք, որ Մոսկվայում բռնկված հրդեհը 17 երիտասարդ կնոջ կյանք է խլել, նրանց 3-ը ռուսներ էին, 14-ը՝ ղրղզուհիներ:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում հրդեհի հետևանքով բոլոր մահացածները երիտասարդ կանայք են
- Հաղորդվել է Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի պատճառը
- Մոսկվայում հրդեհի հետևանքով մահացածները Ղրղզստանի քաղաքացիներ են
- Մոսկվայում զոհերի թիվը հասավ 17-ի
- Մոսկվայում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան