«Էյր Ֆրանս»-ի չվերթը հետաձգվել է ինքնաթիռում եղած առնետի պատճառով
«Էյր Ֆրանս» ընկերության Բամակո-Փարիզ չվերթը 48 ժամ հետաձգվել է, քանի որ ինքնաթիռում առնետ է եղել: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, կենդանին թռիչքի ընթացքում կարող էր կրծել էլեկտրալարերը, այդ պատճառով էլ ավիաընկերությունն ուշ թռչելու որոշում է կայացրել:
Ինքնաթիռի բեռնումից հոգնած անձնակազմը հետո հանգստանալ է ուզել: Լրատվամիջոցը նշում է, որ ավիաընկերությունը բավարար թվով աշխատակիցներ չի ունեցել ավելի շուտ թռչելու համար: Ընկերությունը խոստացել է փոխհատուցել ուղևորներին:
Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց առաջնահերթությունն ուղևորների անվտանգությունն է: