MTV Video Music Awards-ում Բեյոնսեն արժանացել է ութ մրցանակի
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն MTV Video Music Awards-ում արժանացած մրցանակների քանակով առաջատարն է. նա արժանացել է ութ մրցանակի, այդ թվում նաև գլխավոր ՝ «Տարվա լավագույն տեսահոլովակ»: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով Reuters-ին:
Նյու Յորքում կայացած 33-րդ մրցանակաբաշխության հիշարժան իրադարձություններից է Բրիթնի Սփիրսի՝ բեմում հայտնվելը վերջին տաս տարվա ընթացքում և Ռիհանայի չորս ելույթը, ով ստացել է Մայքլ Ջեքսոնի անվան հատուկ մրցանակ երաժշտական կարիերայում ունեցած ձեռքբերումների համար:
«Տարվա լավագույն տեսահոլովակ» ճանաչված Բեյոնսեի «Formation» ստեղծագործությունը վեց մրցանակի է արժանացել, այդ թվում նաև՝ «Լավագույն փոփ-տեսահոլովակ», «Լավագույն խորեոգրաֆիա», «Լավագույն ռեժիսորական աշխատանք»:
«Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում առաջադրված է եղել նաև Ջասթին Բիբերի (Sorry), Քանյե Ուեսթի (Famous), Դրեյկի (Hotline Bling), Ադելի (Hello) տեսահոլովակները:
Ադելի «Hello» տեսահոլովակը հավակնում էր յոթ արձանիկի, արդյունքում երգչուհին մնացել է առանց մրցանակի:
MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1984 թ. MTV հեռուստաալիքի կողմից և դարձել երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության ոլորտում ամենահեղինակավորը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը