Ռադվանսկան հաղթել է «US Open Series»-ում
Աշխարհի 4-րդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկան Նյու Հեյվենեի մրցաշարի եզրափակչում 6։1, 7։6 հաշվով հաղթել է Էլինա Սվիտոլինային ու նվաճել իր 19-րդ մրցանակը, որը, ի դեպ, երկրորդն է այս մրցաշրջանում։ 27-ամյա լեհ թենիսիստուհին շնորհակալություն է հայտնել մրցաշարի տնօրեն Էնն Ուոստերին իրեն տրամադրած «wild card»-ի համար և խոստացել է վերադառնալ հաջորդ տարի։
«Շնորհավորում եմ Էլինային հրաշալի անցկացրած շաբաթվա համար։ Դու հիանալի թիմ ունես, հատկապես հիմա՝ Ժյուստին Էնենի հետ։ Հիշում եմ՝ մի անգամ ես նրանից ընդամենը երեք «գեյմ» վերցրեցի, այնպես որ, շատ ուրախ եմ, որ նա այլևս չի խաղում»,- Ռադվանսկայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Այս հաղթանակի շնորհիվ Ռադվանսկան հաղթել է «US Open Series»-ում և ԱՄՆ-ի բաց առաջնությունում հաղթանակի դեպքում 1 մլն դոլար պարգևատրում կստանա։ Բացի այդ, «US Open»-ում եզրափակիչ մտնելու կամ մրցաշարում հաղթելու դեպքում Ռադվանսկան կարող է գլխավորել համաշխարհային սանդղակը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը