Ֆաբրեգասը հերքել է Կոնտեի հետ բախման մասին լուրերը
«Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ լիովին նվիրված է լոնդոնյան ակումբին։ Իսպանացի ֆուտբոլիստի խոսքերով՝ նա հեռանալու մասին երբեք չի խոսել Անտոնիո Կոնտեի հետ, և իրենց միջև որևէ բախում չի եղել։
«Ես լավ հարաբերություններ ունեմ Կոնտեի հետ, և մենք երբեք չենք խոսել իմ հեռանալու մասին։ Մենք հույսեր ենք կապում միմյանց հետ։ Ես կպայքարեմ մինչև վերջ, հնարավորը կանեմ։ Նվիրված եմ «Չելսիին» ու ուզում եմ օգնել իմ թիմին՝ տոնելու հաղթանակներ»,- գրել է Ֆաբրեգասն իր թվիթթերյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը