Վենեսուելայի իշխանությունները արտաքսել են Al Jazeera-ի նկարահանող խմբին
Վենեսուելայի իշխանությունները Կոլումբիա են արտաքսել Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խմբին՝ երկրում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանել ցանկանալու փորձի համար: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ այս մասին հայտնել են երկրի ժուռնալիստների միությունում:
«Ֆրանս պրեսս» գործակալության տեղեկություններով՝ այս շաբաթ Վենեսուելայում սպասվում է ընդդիմության քայլերթ՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ենթադրվում է, որ հեռուստաալիքի նկարահանող խումբը Արգենտինայից Վենեսուելա է ժամանել այդ իրադարձությունը լուսաբանելու համար:
«Al Jazeera հեռուստաալիքի նկարահանող խումբը ձերբակալվել է Մայքեթիում: Իշխանությունները ցանկանում են նրանց երկրից ուղարկել առաջին իսկ չվերթով»,-թվիթերյալ միկրոբլոգում գրել են ժուռնալիստների միության ներկայացուցիչները:
Դեռևս Al Jazeera հեռուստաալիքը տեղի ունեցածին չի արձագանքել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան