Անվտանգության ցուցանիշներով Հայաստանը գերազանցում է հարևաններից երեքին
Numbeo վարկանշային կայքը հրապարակել է 118 երկրների կրիմինալ ու անվտանգության ցուցանիշները:
Հայաստանը հանցագործության ինդեքսով զիջում է 98 երկրների, հանգրվանել է 99-րդ հորիզոնականում: Կրիմինալ ինդեքսը գնահատվել է 29.2, իսկ անվտանգության ցուցանիշը՝ 70.98:
Հանցագործության բարձր ցուցանիշով առաջին տասնյակում ընդգրկված երկրներն են Վենեսուելան, Պապուա Նոր Գվինիան, Հոնդուրասը, Հարավային Սուդանը, Հարավային Աֆրիկան, Նիգերիան, Էլ Սալվադորը, Տրինիդադ և Տոբագոն, Բրազիլիան, Բանգլադեշը: Սիրիան 11-րդ հորիզոնականում է:
Տարածաշրջանի երկրներից Իրանը 38-րդ տեղում է, հանցագործության ինդեքսը գնահատվում է 51.88, անվտանգությանը՝ 48.12: Ռուսաստանը 50-րդ հորիզոնականում է՝ հանցագործության 47.36 և անվտագության 52.64 ցուցանիշներով, Թուրքիան 75-րդ տեղում է, կրիմինալ ինդեքսը գնահատվել է 39.46, իսկ անվտանգությանը՝ 60.54: Ադրբեջանը 95-րդ տեղում ՝ 30.79 և 69.21 ցուցանիշներով:
Տարածաշրջանի երկրներից առավել անվտանգ երկիր է Վրաստանը: Այն հանգրվանել է 116-րդ հորիզոնականում՝ հանցագործության 19.26 և անվտանգության 80.74 ցուցանիշներով:
Անվտանգության ցուցանիշով Վրաստանը զիջում է միայն Սինգապուրին ու Հարավային Կորեային:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան