Տնտեսություն 17:48 30/08/2016

Որոնք են ԵՏՀ և ԱՎԾ հրապարակած ցուցանիշների անհամապատասխանության պատճառները. պարզաբանում են Ազգային վիճակագրական ծառայությունից

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից հրապարակված որոշ տնտեսական ցուցանիշներ վերջին շրջանում բուռն քննարկման թեմա են դարձել: Խոսքը վերաբերում է հատկապես արտաքին առևտրի ցուցանիշներին, քանի որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքէջում Հայաստանի արտաքին առևտրի վերաբերյալ հրապարակված ցուցանիշները տարբերվում էին ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակված ցուցանիշներից:

Թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցել է ՀՀ ԱՎԾ աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժնի պետ Քրիստինե Պողոսյանի հետ:

Խոսելով տվյալների անհամապատասխանության մասին՝ Ք. Պողոսյանն ասաց. «ԵՏՀ-ի կայքէջում հրապարակված տվյալները տրամադրվում են ՀՀ ԱՎԾ-ի կողմից, համաձայն ԵՏՀ-ի կողմից մշակված ապրանքների մաքսային վիճակագրության և փոխադարձ առևտրի վիճակագրության միասնական մեթոդաբանության: Ըստ նշված մեթոդաբանության, ԵՏՀ-ի կողմից տրամադրվել է տվյալների մշակման ալգորիթմ, որի հիման վրա ՀՀ ԱՎԾ-ն կազմում է էլեկտրոնային ձևաչափով տեղեկատվությունը և փոխանցում ԵՏՀ-ին: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի այդ ալգորիթմը չի ընդգրկում ամբողջ դաշտը, և դա տվյալների տարբերություններ է առաջացնում, մասնավորապես, փոխադարձ առևտրի վիճակագրության մասով: Նշեմ, որ նման խնդիր առկա է նաև ԵՏՄ անդամ այլ երկրներում: ՀՀ ԱՎԾ-ն նշված խնդրի մասին  հունիսին տեղեկացրել է ԵՏՀ պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին, բայց դեռևս պատասխան չի ստացել: Հարկ է նշել, որ այդ տարբերությունը մեծ չէ և հիմնականում վերաբերում է միայն ներմուծման ցուցանիշներին, իսկ Ռուսաստանի և Բելառուսի դեպքում նաև արտահանման ցուցանիշներին»:

Panorama.am-ի դիտարկմանը, թե հրապարակումներից մեկում նշված է, որ ըստ ԵՏՀ կայքէջի 2016թ. առաջին կիսամյակում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 537.7 մլն. դոլար է, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի հետ ոչ միայն 12% աճ, այլ 5.8% անկում է գրանցվել, Քրիստինե Պողոսյանն արձագանքեց. «Ենթադրում ենք, որ դա թյուրըմբռնման հետևանք է, քանզի ԵՏՀ կայքէջում իրար հետ են գումարել Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման (168.0 մլն դոլար) և Ռուսաստանից դեպի Հայաստան արտահանման (369.7 մլն. դոլար) ցուցանիշները: Հարկ է նշել, որ երկու երկրների միջև փոխադարձ առևտրի ժամանակ արտահանման ցուցանիշները հաշվարկվում են ՖՕԲ գներով, իսկ ներմուծմանը՝ ՍԻՖ գներով: Մեկ երկրից դեպի մյուսն արտահանումը մյուս երկրի համար ներմուծում է և հակառակը: Որևիցե երկրի ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը այլ երկրի հետ հանդիսանում է տվյալ երկրի արտահանման (ՖՕԲ գներով) և ներմուծման (ՍԻՖ գներով) հանրագումարը և ոչ թե այդ երկրների արտահանումների հանրագումարը կամ  ներմուծումների հանրագումարը»:

Հարցին այսինքն՝ փոխադարձ առևտրի մասնակից երկու երկրների միջև առևտրաշրջանառության ցուցանիշները կարող են տարբերվե՞լ, ԱՎԾ ներկայացուցիչնը պատասխանեց. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտաքին առևտրի վիճակագրության   բնագավառում գործընկեր-երկրների արտահանման և ներմուծման արժեքային և ծավալային ցուցանիշներում հիմնականում առաջանում են տարբերություններ: Հայելային վիճակագրության վարման արդյունքները ցույց են տալիս, որ չնայած բոլոր երկրները կիրառում են ՄԱԿ-ի կողմից առաջարկվող («Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հասկացություններ և սահմանումներ», 2010թ. հրապարակում) արտաքին առևտրի վիճակագրության վարման միասնական մեթոդաբանությունը, այնուհանդերձ գործընկեր-երկրների ցուցանիշներում առաջանում են որոշակի տարբերություններ, որոնք պայմանավորված են որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով»:

ԱՎԾ աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժնի պետը մանրամասնեց.  «Արտաքին առևտրի վիճակագրության վարման պրակտիկայում վիճակագրական տվյալների շեղումներն ըստ առաջացման բնույթի բաժանվում են 3 հիմնական խմբերի.

 Մեթոդաբանական.

-համաձայն միջազգային չափանիշների, գործընկեր-երկրները ներմուծվող ապրանքների վիճակագրական արժեքը սահմանում են ՍԻՖ գներով, իսկ արտահանվող ապրանքների արժեքը՝ ՖՕԲ գներով: Ի տարբերություն ՖՕԲ գնի, ՍԻՖ գինը ներառում է նաև տվյալ ապրանքի փոխադրման համար կատարված տրանսպորտային ծախսերը և ապահովագրական վճարները, ինչով պայմանավորված էլ, երկու համեմատվող երկրների համար նույն ապրանքի արտահանման և ներմուծման արժեքային ծավալները դիտարկելու պարագայում, դրանք չեն կարող նույնությամբ համապատասխանել միմյանց և ունենալ միևնույն մեծությունը,

-գործընկեր-երկրների կողմից արտաքին առևտրի բնագավառում կիրառվող ընդհանուր և հատուկ համակարգերի առանձնահատկություններ, որի համաձայն ընդհանուր համակարգի դեպքում երկրի մաքսային տարածքը համապատասխանում է տնտեսական տարածքին, իսկ հատուկի դեպքում՝ ոչ (ըստ ՄԱԿ-ի կողմից առաջարկվող մեթոդաբանության երկուսն էլ կիրառելի են),

-հնարավոր են շեղումներ արտաքին առևտրի գործառնությունների ձևակերպման հետ կապված, պայմանավորված ապրանքի ծագման/նշանակման երկրի սխալ գրանցման հետ,

-մի շարք ապրանքների (թանկարժեք քարեր և մետաղներ, էլեկտրաէներգիա, բունկերային վառելիք, բաց ծովից որսած ձկներ և վերանորոգման նպատակով տեղափոխված ապրանքներ) առանձնահատկություններով պայմանավորված, դժվարություններ են առաջանում տարբեր երկրների մաքսային մարմինների մաքսային ձևակերպումների միասնական մոտեցումներն օգտագործելիս,

-հնարավոր են տարբերություններ ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող մաքսային հսկողության ենթակա ապրանքների մաքսային ձևակերպումների մոտեցումներում,

-ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդների տարբերություններ (գործարքի գին, շուկայական գին և այլն):

               Տեխնիկական.

-ծագման երկրում ապրանքների արտահանման գրանցման ամսաթվի և ընդունող երկրի գրանցման ամսաթվի միջև առաջանում է ժամանակային տարբերություն,  որը  միջազգային առևտրում միջինում կազմում է 3-4 շաբաթ և տատանվում է կախված երկրի աշխարհագրական  դիրքից, օգտագործվող փոխադրամիջոցի տեսակից, տեղափոխվող ապրանքների բնույթից,

-գործընկեր-երկրի բնորոշման  (առևտուր անող երկիր, պայմանագիր կնքող երկիր, ապրանքի ծագման երկիր) հատկանիշի տարբերություն: Օրինակ, «պայմանագիր  կնքող երկրի» հատկանիշի դեպքում, հնարավոր է, որ տվյալ ապրանքը տվյալ երկրից առաքվի մեկ այլ երկիր, և ըստ այդմ, առաքող (արտահանող) երկրի կողմից այն ձևակերպվի որպես «արտահանում», իսկ պայմանագրի մյուս կողմ հանդիսացող երկրի կողմից տվյալ ապրանքը չգրանցվի: Կամ, օրինակ, ապրանքը՝ վերջնական նշանակման երկիր տեղափոխելու (հասցնելու) հետ կապված այն արտահանող կողմը, հընթացս, կարող է փոխել դրա նախօրոք ձևակերպված վերջնական նշանակման երկիրը և արտահանել մեկ այլ՝ երրորդ երկիր (ըստ ՄԱԿ-ի կողմից առաջարկվող մեթոդաբանության երեքն էլ կիրառելի են),

-որոշ դեպքերում արտահանող երկրի կողմից առաքված ապրանքը չի հասնում նշանակման երկիր՝ ապրանքի վնասվելու կամ տարանցիկ երկրներից մեկում վերաձևակերպվելու պատճառով,

-շատ երկրներում կան սահմանափակումներ առանձին ապրանքների վերաբերյալ տեղեկատվության բացահայտման հետ կապված, օրինակ, ազգային սահմանները հատելիս գործընկեր-երկիրը կարող է միտումնավոր չգրանցել արտահանվող կամ ներմուծվող ապրանքը, մինչդեռ մյուս գործընկեր-երկրում տվյալ ապրանքը գրանցվում է:

               Վիճակագրական տվյալների դիտավորյալ աղավաղում.

-ներմուծողները կարող են հայտարարագրել ապրանքներ կեղծ ապրանքային ծածկագրերով, ինչպես նաև միտումնավոր նվազեցնել ներմուծվող ապրանքի արժեքը, մաքսատուրքերը նվազագույնի հասցնելու նպատակով: Արտահանողները կարող են միտումնավոր գերագնահատել արտահանվող ապրանքների քանակը և արժեքը վերադարձվող ԱԱՀ-ի ավելացման նպատակով,

-առևտրային հարաբերությունների մեջ գտնվող կողմերը կարող են դիտավորյալ սխալ նշել գործընկեր-երկրին»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:36
Ավինյան ինքնամաղթանքը՝ հայտնաբերված 257 մլն դրամի աղբամանի բացակայության դեպքով
«Երևանի «Աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնակում 2022-2023 թ գործունեության ուսումնասիրության արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
11:10
«Դուխով հանձնի, հետդ ենք». Սարկազմով պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Քաղաքացիները «ԹՈՂԵ՛Ք ԹՈՂ ՀԱՆՁՆԻ», «ՏԱՆՔ ՀԱՆԳԻՍՏ ԱՊՐԵՆՔ», «ԴՈՒԽՈՎ ՀԱՆՁՆԻ, ՀԵՏԴ ԵՆՔ» գրությամբ պաստառներ են...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանիայում սպանվել են երկու ուկրաինացի զինծառայող
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Տեղեկություն էր տարածել այն մասին, որ Գերմանիայում սպանված քաղաքացիները զինվորականներ են եղել։ Լուրը...
Աղբյուր` Panorama.am
10:22
Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ է
Մի խումբ քաղաքացիներ մեքենաներով փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը՝ խաղաղ անհանզանդության գործողություններով իրենց աջակցությունը հայտնելով...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է...
Աղբյուր` Panorama.am
10:12
Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման...
Աղբյուր` Panorama.am
09:59
Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ավարտվել է արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ակցիան։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը զորակցական նամակ-ուղերձ է հղել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}