Իրավունք 16:30 30/08/2016

ՀՔԾ. Ոստիկանության ծառայողներին մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի ծառայողներ Արտակ Կարապետյանին և Ֆիլիպ Սահակյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Վահագն Մելքոնյանին՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար:

ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկա­նութ­յան հիշյալ բաժնի աշխատակից Ֆիլիպ Սահակյանը 2015թ. փետրվարի 21-ին քաղաքացի Հասմիկ Օ.-ից ահազանգ է ստացել Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/10 հասցեում գտնվող «Լունա» գիշերային ակումբի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասին, սակայն, անձնական այլ դրդումներով  պաշտոնեական դիրքն օգ­տագործելով ծա­ռա­յութ­յան շահերին հակառակ,  ահազանգողի հայտնած տեղեկությունների  փոխարեն, արձանագրել է իրականությանը չհամապատասխանող  տեղեկություններ, ինչի արդյունքում խուլիգանության դեպքը ներկայացվել է որպես չնչին ծեծ և գույքի վնասում:

Այնուհետև քաղաքացի Հասմիկ Օ.-ի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Ա. Կարապետյանը մեկնելով դեպքի վայր, գիշերային ակումբի տնօրեն Լիդա Օ.-ից և վերջինիս դուստր Հասմիկ Օ.-ից տեղեկացել է, որ  2015թ. փետրվարի 21-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, գիշերային ակումբ ժամանած 5-6 անհայտ անձինք անհիմն վիճաբանել, ապա տևական ժամանակ փոխադարձ ծեծկռտուքի մեջ են մտել ակումբի մշտական հաճախորդ Սարգիս Գ.-ի և նրա հետ եղած 2 անձանց հետ, ինչը զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով, այն է՝ ծեծկռտուքի ընթացքում կոտրել են ակումբի բակում արկղով դրված գարեջրի շշերը, վնասել ինչպես Հասմիկ Օ.-ի «Տոյոտա Պռադո» մակնիշի, այնպես էլ՝ հաճախորդ Սարգիս Գ.-ի «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենաները: Անձամբ ականատես լինելով հանցագործության հետքերին՝ դեպքի վայրում թափված կոտրված շշերին ու վնասված ավտոմեքենաներին, Ա. Կարապետյանը միջոցներ չի ձեռնարկել հանցագործության հետքերն արձանագրելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ և բավարարվելով Հասմիկ Օ.-ի, Անուշ Ս.-ի ու Կարինա Հ.-ի մասնակցությամբ դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրություն կազմելով, այն քրեադատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց վերջիններիս ծանոթացնելու, ներկայացրել է նրանց ստորագրմանն ու հեռացել:

Նույն օրը պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դեպքի վայրի զննության արձանագրությունը Ա. Կարապետյանը փոխել է իր կողմից կազմված դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությամբ,  որում նշել է այն կազմելու տեղի և ժամի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և չի ներառել վիճաբանության ու կռվի ընթացքում դիտավորությամբ ուրիշի գույքը ոչնչացնելու և վնասելու մասին վկայող՝ գիշերային ակումբի բակում թափված կոտրված գարեջրի շշերի և Սարգիս Գ.-ի ավտոմեքենան վնասված լինելու մասին տեղեկությունները, այդ կապակցությամբ մասնակիցների հայտարարությունները՝ արձանագրելով միայն Հասմիկ Օ.-ի ավտոմեքենայի վնասվածքները:

Հիշյալ օրը Ա. Կարապետյանը կազմել է նաև հիշյալ գիշերային ակումբի մատուցողուհի Անուշ Ս.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն, որում մտցրել է մտացածին՝ խուլիգանության հանգամանքները բացառող կեղծ տեղեկություններ, դրանում չի ներառել վերջինիս կողմից դեպքին մասնակից Սարգիս Գ.-ին ճանաչելու հանգամանքը, ապա նշված՝ բացատրություն վերցնելու մասին՝ կեղծ տեղեկություններ բովանդակող արձանագրությունը, առանց Անուշ Ս.-ին ծանոթացնելու, ստորագրման է ներկայացրել նրան, իսկ դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությունը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին ծառայող Վ. Մելքոնյանի օժանդակությամբ, առանց Հասմիկ Օ.-ին, Անուշ Ս.-ին և Կարինա Հ.-ին ծանոթացնելու, ներկայացրել է վերջիններիս ստորագրմանը:

Շարունակելով իրականացնել հանցավոր մտադրությունը՝ Ա. Կարապետյանը դեպքի հաջորդ օրը՝ 2015թ. փետրվարի 21-ի՝ լույս 22-ի գիշերը, նույն բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին աշխատակից Վ. Մելքոնյանի հետ հիշյալ գիշերային ակումբի տնօրեն Լիդա Օ.-ի աշխատասենյակում դիտել է խուլիգանության դեպքի տեսագրությունները, սակայն դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել ժամանակին դրանք ամրագրելու, ձեռք բերելու և նյութերին կցելու ուղղությամբ, որի արդյունքում դրանք ինքնաբերաբար ջնջվել են, ինչի վերաբերյալ հետագայում կազմել է արձանագրություն՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը պահպանված չլինելու մասին:

Նույն նպատակով` Ա. Կարապետյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղորդել է ակումբի տնօրեն Հասմիկ Օ.-ին իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ պարունակող, խուլիգանության հանգամանքը հերքող բովանդակությամբ բացատրություն տալուն այն մասին, թե, իբր վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում գիշերային ակումբի աշխատանքը չի խանգարվել, իսկ դեպքի տեսագրությունները դիտելուց համոզվել է, որ Կարեն Ք.-ի հարվածներն անզգուշաբար են դիպել իր ավտոմեքենային և վնասել այն:

Բացի այդ, Ա. Կարապետյանը, անձնական այլ դրդումներով՝ քննչական գործողությունները ժամանակին և համաչափ կատարելու պատրանք ստեղծելու մղումներով, հիշյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Հասմիկ Օ.-ից, Լիդա Օ.-ից, Գերասիմ Ա.-ից, Կարեն Ք.-ից և Սարգիս Գ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություններում միասնական դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դատավարական գործողությունների կատարման օրվա և ժամի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հիշյալ ծառայողների դիտավորյալ գործողությունների արդյունքում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը` թաքցվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքը և հաղորդման քննարկման արդյունքում նախապատրաստվել են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա հարուցման ենթակա՝ ծեծի և ուրիշի գույքն անզգուշությամբ վնասելու վերաբերյալ նյութեր, որոնցով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հանցակազմի բացակայության հիմքերով մերժվել է քրեական գործ հարուցելը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ Ֆիլիպ Սահակյանին և Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ նույն բաժնի նախկին ծառայող Վահագն Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Մայիսի 17-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:20
Խոշոր հրդեհ է բռնկվել «Շոփինգ Սիթի»-ում
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}