Երևանի կենտրոնում սննդի օբյեկտ է հրդեհվել
Այսօր առավոտյան ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում, այրվում է սննդի օբյեկտ:
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տ. Մեծի պողոտայի թիվ 9/4 հասցեում գտնվող «Արաշ» արագ սննդի կետում:
Հրդեհի հետևանքով օբյեկտի խոհանոցում այրվել են կենցաղային իրեր (մոտ 6 քմ):
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան