«Հայաստան Արցախ» հիմնադրամը անցյալ երեք ամիսներին 4.3 միլիոն դոլարի նպաստ է տրամադրել Հայաստանին և Արցախին
2016 թվականի հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $4.3 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ վեց թռիչքներով և տասը ծովային արկղերով։
Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ սույն օժանդակությունն իրականացնելու համար, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $3 միլիոն ընդհանուր արժողությամբ դեղորայք և այլ մարդասիրական ապրանքներ է ապահովել Direct Relief International կազմակերպությունից ($1.4 միլիոն), Կանադայի Health Partners International կազմակերպությունից ($811,000), AmeriCares կազմակերպությունից ($620,000) և Կաթողիկե Բժշկական Առաքելության Հոգաբարձությունից ($146,000)։
Այս ժամանակաշրջանում արժեքաւոր ապրանքներ են նվիրել նաև հետևյալ կազմակերպությունները. Prime Healthcare ($777,000), Ամերիկայի Հայ Աւետարանական Ընկերակցությունը ($181,000), Foundation SEMRA Plus՝ Շվեյցարիա ($128,000), Project AGAPE ($103,000), և Հայ Որբերի Օգնության Միությունը ($111,000)։
Հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ» հիմնադրամի առաքած նպաստը ներառել է հիմնականում անհրաժեշտ դեղորայք՝ քաղցկեղի, սրտի, աղիքների և մտային հիւանդությունների բուժման համար, ինչպես նաև դեղորայք ու բժշկական պարագաներ՝ վերջերս Արցախի դեմ ադրբեջանական հարձակումների պատճառով վիրաւորվածների խնամքի համար։
2015 թ. դեկտեմբեր 1-ին հիմնադրվելուց ի վեր, «Հայաստան Արցախ» հիմնադրամը $18.5 միլիոն արժողությամբ մարդասիրական օժանդակություն է տրամադրել Հայաստանի ու Արցախի բնակչությանը՝ 20 թռիչքներով և 34 ծովային արկղերով։ Հաշվի առնելով, որ «Հայաստան Արցախ» հիմնադրամն այն կազմակերպությունն է, որ հաջորդել է Միացյալ Հայկական հիմնադրամին, 1989-ից ի վեր զույգ կազմակերպությունների կողմից հայրենիքին տրամադրված նպաստի ընդհանուր արժեքը կազմում է $738.5 միլիոն։
««Հայաստան Արցախ» հիմնադրամին կանոնավորաբար առաջարկվում են միլիոնավոր դոլարների արժողությամբ կյանք փրկող դեղորայք և բժշկական պարագաներ, երախտապարտ ենք մեր առատաձեռն բարերարներին, որոնց աջակցության շնորհիւ կշարունակենք անհետաձգելի նպաստ տրամադրել Հայաստանի և Արցախի բժշկական կենտրոններին»,- հայտնել է «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան