Ուիլշիրն արդեն «Բորնմուտում» է
«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը, ամենայն հավանականությամբ, հանդես կգա «Բորնմուտում»։ 24-ամյա ֆուտբոլիստը մոտ ժամանակներս վարձավճարի պայմանագիր կստորագրի «Բորնմուտի» հետ 1 տարի ժամկետով։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
«Արսենալի» հետ Ուիլշիրի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.։
Լոնդոնյան թիմում անցկացրած վերջին 2 մրցաշրջանում Ուիլշիրին ուղեկցել են վնասվածքները, և հիմա չի կարելի նրան հիմնական կազմի խաղացող անվանել։ Անցած մրցաշրջանում Ջեկն ընդամենը 2 հանդիպում է անցկացրել։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները