Ֆինլանդիայում փախստականների ընդունման կետեր են փակվում
Ֆինլանդիայի իշխանությունները մտադիր են շարունակել փախստականների ընդունման կենտրոնների փակման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Ֆինլանդիայի միգրացիոն ծառայության փախստականների ընդունման հարցերով դեպարտամենտի ղեկավար Պեկկա Նուտինենը, գրում է «ТАСС»-ը:
Այս տարվա ընթացքում տասնյակ նման կենտրոններ են փակվել: «Օգոստոսի վերջի դրությամբ երկրում ընդհանուր առմամբ գործում է ընդունման 108 կետ: Հավելյալ աշխատում է ևս 74 կենտրոն անչափահասների և միայնակ եկած մարդկանց համար», -ասել է պաշտոնյան:
Նաև ասել է, որ կենտրոնների թիվը և դրանցում ապրելու տեղը աշնանը դարձյալ կնվազի:
Միաժամանակ, 2017-ին երկրի իշխանությունները սպասում են երկրում ընդունել շուրջ 10 հազար փախստական: «2016-ին մեր կանխատեսումը 10 հազար փախստական ընդունելու հարցում մնաց նույնը, 2017-ին նույնքանի կանխատեսում ունենք», -իր հերթին հայտարարել է Միգրացիոն ծառայության փախստականների հարցերով դեպարտամենտի ղեկավար Էսկո Ռեպոն:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները