Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրը
Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության սեպտեմբերի 2-ի նիստի օրակարգում:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել ՀՀ քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Կառավարության որոշման նա¬խագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածներից: