«Դովլաթով» ֆիլմի ռեժիսորը հայտնել է գլխավոր դերակատարի անունը
Հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի ծննդյան 75-ամյակի նախաշեմին ռուս ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերը հայտնել է այն դերասանի անունը, ով կատարելու է գլխավոր դերը «Դովլաթով» ֆիլմում: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ֆիլմում գրողին մարմնավորելու է սերբ դերասան 34-ամյա Միլան Մարիչը: Նշվում է, որ ռեժիսորը նրան ընտրել է 9 ամիս շարունակվող բազմաթիվ փորձերից հետո:
Դերասանի խոսքով, մինչև ֆիլմի նկարահանումները չի իմացել Դովլաթովի մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆիլմի ռեժիսորն ասել էր, որ «Դովլաթով» -ը վարձույթում կլինի 2017-ին:
Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ.-ի սեպտեմբերի 3-ին Ուֆա քաղաքում: Նրա հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ 1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում: 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին և ուրիշները։ Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990թ.-ի օգոստոսի 24-ին: Թաղված է Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում:
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը կներկայացվի 2017-ին
- Դովլաթովի դերը Գերման-կրտսերի ֆիլմում խաղալու է օտարազգի դերասան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան