Շատերը չեն զսպել արցունքները. Սամարղանդում դիմավորել են Քարիմովին տեղափոխող ավտոշարասյանը
Սամարղանդի հազարավոր բնակիչներ դիմավորել են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մարմնով ավտոշարասյունը, որը Տաշքենդից օդանավով տեղափոխվել է իր հարազատ Սամարղանդ, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը:
Սամարղանդի օդանավակայանից ձգվել է դիմավորող քաղաքացիների շղթան: Տղամարդիկ մեծավ մասամբ եղել են սև տաբատներով ու սպիտակ վերնաշապիկներով: Մարդիկ ծաղիկներ են ունեցել ձեռքներին: Կանայք եղել են հիմնականում ազգային տարազներով: Շատերը չեն զսպել արցունքները:
Ավտոշարասյունը կուղղվի դեպի Սամարղանդի կենտրոն՝ Ռեգիստան հրապարակ, որտեղ կան հնագույն մինարեթներ: Այնտեղ կտեղադրվի նախագահի դին՝ հրաժեշտի արարողության համար:
Այստեղից թափորը կուղղվի պատմական Շահի-Զինդա գերեզմանատուն, որտեղ հուղարկավորված են միջնադարյա գործիչները, ինչպես նաև Քարիմովի ծնողները: Նրանց կողքին էլ հենց կհուղարկավորվի Իսլամ Քարիմովը:
Վերջին 20 տարիներին այդ գերեզմանատանը որևէ մեկին չեն հուղարկավորել, բայց Ուզբեկստանի առաջին նախագահի համար բացառություն է արվել:
Հարակից հրապարակումներ`
- Ուզբեկստանի նախագահի մարմինը Տաշքենդից տեղափոխվել է Սամարղանդ
- Իսլամ Քարիմովը մահացել է. Պաշտոնական
- Ուզբեկստանի նախագահ Ի. Քարիմովը մահացել է. Reuters
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը