Հոլոքոստը վերապրած կոնգրեսականի դուստրը հրաժարվել է Հունգարիայի պարգևից
Հոլոքոստը վերապրած ԱՄՆ նախկին կոնգրեսական Թոմ Լանթոսի դուստրը՝ Քաթրինա Լանթոսը, որպես բողոքի նշան Հունգարիային հետ է վերադարձրել հեղինակավոր պարգևը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Բանն այն է, որ Բուդապեշտը որոշել է Ասպետական խաչ նվիրել լրագրող Ժոլտ Բայերին, որին քննադատները հակասեմիտական հայացքների հետևորդ են համարում: Քաթրինա Լանթոսի խոսքով, Հունգարիայի որոշումը խարան է հեղինակավոր մրցանակի վրա: Նա հուսով է, որ իր քայլը կստիպի Հունգարիայի կառավարությանը մտածել, թե արդյոք արժե պարգևատրել մեկին, ով գնչուներին համեմատել է կենդանիների հետ, իսկ 14 տարեկանից մեծ բոլոր մահմեդականներին անվանել պոտենցիալ մարդասպաններ:
Ավելի վաղ Հունգարիայի բարձրագույն պարգև ստացած շուրջ 100 մարդ հրաժարվել էր պարգևներից որպես բողոքի նշան: Ժոլտ Բայերը, ով իշխող «Ֆիդես» կուսակցության անդամ է, պարգևատրվել է օրինակելի լրագրողական գործունեության համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը