Կուտականում գայլերից փախած ոչխարներին չեն գտնում
Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում սեպտեմբերի 5-ի երեկոյան, ժամը 7.30-ի սահմաններում, գայլերի ոհմակը հարձակվել է հանդից գյուղ վերադարձող ոչխարի հոտի վրա՝ իրականացնելով մեծ ծավալի սպանդ:
Գեղարքունիքի մարզպետարանից մանրամասնում են, որ 12 տնտեսություններին պատկանող 277 գլուխ ոչխարը հանդից տուն բերող հովիվ, 1964 թվականին ծնված Սեյրան Նազարյանը նկատել է մոտ 10 գայլի, որոնք հարձակվել են հոտի վրա գյուղի մերձակայքում:
«Ոհմակը հոտը երկու մասի է բաժանել և արել իր սև գործը: 277 գլխից հաջողվել է գյուղ բերել 150 ոչխար և գառ: Մնացած 90 գլուխ ոչխարների որոնումները՝ սեպտեմբերի 6-ի հետկեսօրվա դրությամբ արդյունք չեն տվել: Դիմել ենք Գեղարքունիքի մարզպետարանի և փրկարարների օգնությանը, հաշվում ենք տնտեսություններին հասցված վնասների հնարավոր չափերը»,-ներկայացրել է Կուտականի գյուղապետը:
Սեպտեմբերի 7-ի առավոտվա դրությամբ, չնայած տևական որոնումներին, կորած ոչխարները դարձյալ չեն հայտնաբերվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը