Փախստականներին ոտնդիր անող կին օպերատորին մեղադրանք է առաջադրվել
Հունգարիա-Սերբիա սահմանի մոտ փախչող փախստականներին ոտնդիր անող կին օպերատորին Հունգարիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել: Այս մասին հայտնում է «The Guardian» պարբերականը:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի, նկարահանման ընթացքում կինը ոտքը պարզում է փախչող փախստականների դիմաց, ինչի հետևանքով նրանք վայր են ընկնում: Ընկնողներից մեկն էլ մանկահասակ աղջկան գրկած տղամարդն էր:
Միջադեպի տեսանյութը համացանցում հրապարակվելուց հետո Փեթրա Լասլոն հեռացվեց N1TV հեռուստաընկերությունից: Նրան մեղադրեցին ռասիստական մոտեցում ցուցաբերելու համար:
Հետագայում մեկնաբանելով տեղի ունեցածը, Փեթրան ասել է. «Ես շոկի մեջ այն բանի համար, ինչ արել եմ: Ես ռասիստ չեմ կամ անսիրտ: Ես կին եմ, փոքր երեխայի մայր, ով արդեն կորցրել է իր աշխատանքը, և ով խուճապի ընթացքում վատ որոշում է կայացրել»: