Մեկնարկել է ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հանրահավաքը
Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաք-երթ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»:
Հանրահավաքը վարող Դավիթ Սանասարյանն իր ելույթում նշեց, որ իրենք չեն հոգնել և շարունակելուն են պայքարել. «Մենք չենք լքելու մեր երկիրը ու մեր կյանքը մեր երկրում ենք շարունակելու»:
Դավիթ Սանասարյանը հավաքվածներին հայտնեց, որ երեկ հերթական անգամ դատարանը մերժել է Անդրիաս Ղուկասյանի փաստաբանի միջնորդությունը կալանքը փոխելու համար:
«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ իր ելույթում անդրադարձավ կառավարության փոփոխություններին. «Մենք հասկանում ենք, որ սա նույն վարչակարգն է։ Իդեալական մարդու փնտրտուք չի սա, համակարգ պետք է ստեղծվի, որը հնարավորություն կտա մեզ մեր ապագան կերտելու»:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհուրդն ամեն ուրբաթ ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հանրահավաք է անցկացնում, որին երթ է հաջորդում: