Քաղաքական 20:08 12/09/2016 Հայաստան

Մի խումբ ՀԿ-ների հայտարարությունը՝ ԸՕ-ում քաղաքական ուժերի կողմից փոխհամաձայնեցված փոփոխությունների վերաբերյալ

«Երևանի մամուլի ակումբ», «Ընդդեմ իրավական կամայականությունների», ;Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի գերակայություն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Համագործակցություն հանուն ժողովրդավարության»  հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ Ընտրական օրենսգրքում քաղաքական ուժերի կողմից փոխհամաձայնեցված փոփոխությունների վերաբերյալ: 

«2016թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների տրամադրվել է «Հայտարարություն նոր ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացի օրինականության վերահսկման կազմակերպական-տեխնիկական մեխանիզմների սահմանման շուրջ փոխհամաձայնեցման մասին» փաստաթուղթը: Թեև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից տվյալ փաստաթղթի «նախաստորագրման» մասին տարածվող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, տվյալ նախաձեռնությունը կարևորվում է, քանի որ  նախատեսում է հետևյալը.

• հրապարակել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները (բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի տվյալների) ամբողջական և մատչելի տարբերակով.
• ՀՀ ընտրական օրենսգրքով վերականգնել ընտրողների կողմից ստորագրված ցուցակների բոլոր դաշտերի լրացման օրենքի պահանջը (անձը հաստատող փաստաթղթի համար, հաշվառման հասցե, ընտրողի ստորագրություն, հանձնաժողովի անդամի անհատական կնիք, այլ նշումներ).
• համացանցի միջոցով ընտրողների ստորագրած բոլոր ցուցակները հասանելի դարձնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում քվեարկության օրվան հաջորդող ոչ ուշ քան երկրորդ օրը, սակայն միաժամանակ քվեարկութանը մասնակցած անձանց ցուցակը դիտորդներին, վստահված անձանց և թեկնածուներին տրամադրել անմիջապես քվեարկության ավարտից հետո, որպեսզի հնարավոր լինի սկսել ստուգման աշխատանքները.
• երկարաձգել ընտրողների ստորագրված ցուցակների հիման վրա բողոքների ներկայացման ժամկետները մինչև քվեարկությունից հետո երրորդ օրը ժամը 11:00.
• երկրից բացակայող ընտրողների փոխարեն այլ անձանց ստորագրելու վերաբերյալ բողոքները ստուգել ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական ՍԷԿՏ-ով.
• խստացնել քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածները, որոնք վերաբերում են ընտրակարգի դեմ հանցագործություններին` կրկնակի բարձրացնելով տուգանքը կամ որպես պատժատեսակ թողնել միայն ազատազրկումը, ինչպես նաև հիմնական պատժին ավելացնել պատժի մեկ այլ տեսակ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ և դիտորդ լինելու իրավունքի սահմանափակում.
• ապահովել տեսախցիկների առկայությունը տեղամասերում և համացանցով դրանց միանալու հնարավորությունը` ընձեռելով քվեարկության գործընթացի առցանց հանրային վերահսկողության հնարավորություն և մի շարք այլ մեխանիզմներ:

Քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից բազմիցս և տարբեր հարթակներում բարձրաձայնվել է, որ արդար ընտրական համակարգի և ընտրական իրավունքի պաշտպանության հարցում ընտրողների կողմից ստորագրված ցուցակների հրապարակումը հայաստանյան համատեքստում չունի այլընտրանք և որ միմիայն այդ միջոցով է հնարավոր խափանել Հայաստանում տարիներ շարունակ կիրառվող ընտրակեղծարարության այդ սխեման:
Արժևորելով ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման, ընտրական տեղամասերը տեսախցիկներով կահավորումը և քվեարկության ու ձայների հաշվարկի փուլերի տեսաձայնագրումը և համացանցով հեռարձակումը, ինչպես նաև վերը նշված մյուս կարևոր հարցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ կատարելու քաղաքական կամքը, այդուհանդերձ, շեշտում ենք, որ նախ՝  դա որևէ կերպ չի նշանակում հավանություն 2016թ. մայիսին ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքին, երկրորդ՝ օրենսդրական փոփոխություններից հետո, անհրաժեշտ է քաղաքական կամք նաև դրանք գործնականում կյանքի կոչելու ուղղությամբ:

Ինչպես նշվել է ս.թ. սեպտեմբերի 9-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարության մեջ, ցուցակների հրապարակումը անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է երաշխավորելու, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար ընտրության իրավունքի սկզբունքներին համապատասխան: 

ՀՀ ընտրական օրենսգրքում լրջագույն խնդիրներ են շարունակում մնալ բաց համամասնական ընտրական համակարգը, մասնավորապես` տարածքային ցուցակները, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, քաղաքական կոալիցիաների ձևավորման սահմանափակումները, դիտորդական առաքելությունների ու ԶԼՄ-ների իրավունքների սահմանափակումները և նրանց գործունեությունը խոչընդոտող լրացուցիչ մեխանիզմները, որոնք էապես վտանգում են ազատ ու արդար ընտրությունների անցկացումը և ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով իշխանության ձևավորումը Հայաստանում, վնասում են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողությանը, ինչպես նաև՝ չեն նպաստում ընտրական ինստիտուտի ու գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ու հավատի հաստատմանը:

Հաշվի առնելով սույն հայտարարության հիմքում ընկած երկխոսության որոշակի գործընթացը,  ակնկալում  ենք որ իշխանությունը կշարունակի ընտրական օրենսդրության և համակարգի բարելավման ուղղությամբ աշխատանքը և քաղաքական կամք կդրսևորի առ այն, որ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ընտրական օրենսգրքի համաձայնեցված փոփոխությունների հետ միասին վերացվեն նաև հանրային վերահսկողության սահմանափակումները` վերականգնելով դիտորդների և ԶԼՄ-ների իրավունքները առնվազն նախորդ` 2011թ.  ընտրական օրենսգրքի մակարդակով, սահմանելով դիտորդների բացահայտումների պաշտոնական արձանագրման ընթացակարգ և դիտորդական կազմակերպություններին ընձեռելով հնարավորություն` բողոքարկելու օբյեկտիվ ընտրական իրավունքի խախտումները: Սրանք են այն նվազագույն քայլերը, որոնք ի զորու են ձևավորել Հայաստանի Հանրապետությունում ազատ և արդար ընտրությունների նկատմամբ հանրային վստահության հիմքեր:

Որպես քաղաքական կամքի և ժողովրդի հետ կայուն երկխոսության դրսևորում՝ մասնավորապես վերը ներկայացված նախադրյալների և երաշխիքների ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընտրական համակարգի նոր էջ բացելու նպատակով առաջարկում ենք իշխանական և ոչ իշխանական կուսակցություններին 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ քաղաքական համաձայնության գալ ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցի վերաբերյալ` որպես նոր ձևավորվող կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրական անկախությանը հասնելուն միտված քայլ»,- նշված է ՀԿ-ների հայտարարության մեջ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:37
Երեք մարզերում սպասվում են տեղումներ ձյան տեսքով
Մայիսի 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան և ձյան տեսքով։...
Աղբյուր` Panorama.am
12:33
Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։  ԱՆ Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
«Գլխավոր խնդիրն այն է, որ մոլորեցնում են մարդկանց։ Երեկ էլ քարտեզներ են հրապարակել, շատ փորձագետներ են խոսել։ Հարցն ի բնե, ի ծնե...
Աղբյուր` Panorama.am
12:03
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը ԵՊՀ բակում է։ Այստեղ հավաքվել են բազմաթիվ ուսանողներ՝ լսելու Սրբազանի դասախոսությունը։ Մինչ...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։ Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը...
Աղբյուր` Panorama.am
11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
12:35 17/05/2024

Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}