Twitter-ը կհեռացնի որոշ սահմանափակումներ
Twitter-ը մտադիր է փոփոխել հաղորդագրություններում նշանների հաշվարկի քաղաքականությունը: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն: Այսպիսով՝ միկրոբլոգի նոր կանոններով թվիթների մեդիա բովանդակությունը և հղումները չեն ընդգրկվի 140 նիշերի սահմանափակման մեջ:
Նորամուծությունը կիրականացվի սեպտեմբերի 19-ից: Հաղորդագրություններում խոստանում են չսահմանափակել լուսանկար ավելացնելու նիշերի քանակը, gif-անիմացիաները, տեսանյութերը և հարցումները:Չի հաշվվի նաև թվիթների մեջբերումը: Սակայն հայտնի չէ՝ արդյոք ընկերությունը պատրաստվում է նոր կանոններն իրագործել միաժամանա՞կ, թե՞ աստիճանաբար:
Այս տարվա մայիսին նաև հաղորդվել էր, որ Twitter-ը չի հաշվի գրառումներ կատարելիս հղումների երկարությունը: Սակայն սույն կանոնի իրագործման ամսաթիվը չի նշվել:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան