Տնտեսություն 14:54 15/09/2016 Հայաստան

«Չե ՛մ հավատում». Կարեն Կարապետյանը՝ Արծվիկ Մինասյանին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Նանման» ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական  սարքավորումների համար ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տալու մասին կառավարության որոշման նախագիծը: 

Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում երկիրը, եթե տնտեսության որևէ ոլորտ հայտարարել է որպես գերակա, կարող է արտոնություններ տալ այն ընկերություններին, որոնց կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները կամ հումքը չեն արտադրվում ԵՏՄ տարածքում, բայց կարևոր է իր տնտեսության առաջընթացի ապահովման համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել երեք նոր աշխատատեղ՝ միջինը 78 հազար դրամ միջին աշխատավարձով, ներդնել շուրջ 13,5 մլն դրամ:

Արծվիկ Մինասյանը նաև ներակայացրեց, թե այս գործիքի կիրառմամբ որքան ներդրումային ծրագրեր են հավանության արժանացել: Մասնավորապես, ըստ նրա, հավանության են արժանացել  77.57 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց շրջանակներում նախատեսվում է ստեղծել  1700 աշխատատեղ:

Տարեվերջին, ըստ նրա, կներկայացնեն, թե այս նախատեսված աշխատատեղերից և ներդրումներից որքանն է փաստացի իրականացվել:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ փաստաթղթերի լրացման ընթացքում շատ ուշադիր պետք է լինել:

«77 մլն-ի դիմաց՝ 1700 աշխատատեղը, և այս 10 մլն-ի դիմաց՝ 3 աշխատատեղի միջև ինչ-որ անհամաչափություն կա, բայց սրան մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Հաջորդ հարցը վերաբերում էր ներդրումային ծրագրի շրջանակներում «Շանթ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից  հաշվարկված ավելացված արժեքի հարկի  (ԱԱՀ) գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելուն: «Շանթ» ՍՊԸ-ն («Շանթ» հեռուստաընկերություն) նախատեսում է վերազինել իր ամբողջ համակարգը և HD թվային հեռարձակման նոր արբանյակային հեռարձակում ապահովել: Ընդհանուր ներդրումային ծրագիրը, ըստ Արծվիկ Մինասյանի, կազմում է 2.45 մլրդ դրամ: Ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ. 2016թ. համար միջին աշխատավարձը կկազմի 190 հազար դրամ, 2017թ-ին՝ 195 հազար դրամ, 2018 թ-ին՝ 200 հազար դրամ:

Նա նաև հայտնեց, որ այս ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու  որոշումից , որը գործում է  2009 թ-ից,  այս պահի դրությամբ օգտվել է  65 ընկերություն,  նախատեսված է եղել 6688 աշխատատեղ, այս պահին մոնիտորինգային արդյունքը գնահատել է 5025 ստեղծված աշխատատեղ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց՝ եթե մոնիտորինգ է արվում, թե որքան աշխատատեղեր են նախատեսված եղել և որքանն են ստեղծվել, զուգահեռաբար հնարավո՞ր չէ հասկանալ, թե որքան գումար է վերադարձվել, արդյոք համակարգ կա:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ որպես այդպիսին՝ համակարգ չունեն, նոր են ձևավորում: «Երկու պատճառով չունենք: Առաջինը՝ ընկերությունում այցելությունը դիտվում է՝ որպես ըստ էության միջամտություն: Դրա համար մենք հարցումների միջոցով փորձում ենք պարզել»:

«Պարոն Մինասյան, ես չեմ ասում՝ Դուք գնաք, բիզնեսից տեղեկանք ուզեք: Մենք կառույց ունենք: Իմիջիայլոց, անդրադառնալով այն հանձնարարականներին՝ ես ուզում եմ հատուկ նշել՝ ՊԵԿ-ին ես նոր հանձնարարություն չեմ տվել: Ես ՊԵԿ-ին ասել եմ՝ ինքն իր գործառույթը կատարի ընդամենը: Այդ իսկ առումով կարող է իմ հանձնարարականը և դիմումը հնչի մի քիչ աբսուրդ, որովհետև ես ասում եմ այն, ինչ պետք է կատարի ՊԵԿ-ը: ՊԵԿ-ի հետ պայմանավորվեք՝ հաշվետվության ձև արեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Այնուհետև վարչապետը հետաքրքրվեց, թե «Նանման» ընկերությունը ինչքա՞ն ժամանակ է ծախսել, մինչև ստացել է այս արտոնությունը:

«Մոտավորապես մեկ շաբաթ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

«Չեմ հավատում»,- հակադարձեց վարչապետը և կոնկրետացնելով իր հարցը՝ նշեց, որ ուզում է իմանալ, թե որքան ժամանակ առաջ են դիմել, քանի օր է տևել թղթարարությունը, սակայն Արծվիկ Մինասյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով այս պահին չի կարող ասել, լրացուցիչ կտեղեկացնի:

«Ինչո՞ւ, պարոն Մինասյան: Դուք բիզնեսին աջակցող նախարարություն եք, Դուք պետք է իրենց ձեռքը բռնած՝ բոլոր կառույցներով գնաք, որ իրենք իրենց ապահով զգան, որ որևէ մեկն իրենց չխոչընդոտի: 1 մլն 500 հազար դրամ արտոնություն է խնդրում, երևի մի 7 ամիս նամակագրություն է գրել: Մենք պետք է այդ ամեն ինչը դասակարգենք և կանոնակարգենք այնպես, որ այս վիզաների, ստորագրությունների բյուրոկրատիան վերացնենք: Կա խաղի կանոն, հայտարարում ենք՝ ով այս խաղի կանոնի տակ է, համապատասխան նախարարությունն արտոնությունը տալիս է, բերում այստեղ»,- նշեց վարչապետը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}