Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդին
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցել և ելույթ է ունեցել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որն ընթանում էր կազմակերպության 25-ամյակի շրջանակներում:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, արդի իրողություններին կառույցի արդիականացման հետ կապված հարցեր։
ԱՊՀ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են մշակութային, կրթական, իրավապահպանության, արտակարգ իրավիճակների, կիբերանվտանգության ոլորտներում համագործակցության սերտացման հարցերին:
Նիստին մասնակիցները քննարկել և հավանության են արժանացրել մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում` ԱՊՀ 25-ամյակի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից ընդունվելիք հայտարարությունների տեքստերը:
Որոշվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն գումարել 2017թ. ապրիլին Տաշքենդում։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց