Հաղորդավարը եթերում խառնում է Թրամփի մազերը
«The Tonight Show»-ի ընթացքում հաղորդավարը խառնել է ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփի մազերը:
Հումորային ծրագրի ընթացքում քննարկել են նաև լուրջ հարցեր նախընտրական ծրագրի և այլնի վերաբերյալ: Ավարտին հաղորդավար Ջիմի Ֆալոն խնդրել է մի ինչ-որ հիմար բան անել, քանի դեռ չի դարձել ԱՄՆ նախագահ: Թրամփը փորձել է հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը: Հաղորդավարն էլ առաջարկել է՝ օրինակ խառնել մազերը: Առաջարկը տաղավարում նստածները ողջունում են սուլոցներով, բացականչություններով ու ծափահարություններով:
Մի քանի վայրկյան մտածելուց հետո նախագահի թեկնածուն համաձայնվում է.
«Լավ: Ինձ մեկ ժամից Նյու Հեմփշիրում սպասում են ընտրողները: Հուսով եմ՝ նրանք կհասկանան»:
Հաղորդավարն ականջներին չի հավատում: Շարունակությունը՝ տեսանյութում:
Հիշեցնենք միայն, որ Թրամփի սանրվածքը հաճախ է դառնում կատակների առիթ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը