Քաղաքական 18:28 21/09/2016 Հայաստան

Հայաստանի ԶՈՒ նոր սպառազինությունը. «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ», «Ինֆաունա»

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներից ամենակարևորը մայրաքաղաք Երևանում կայացած զինվորական շքերթն էր, որի ընթացքում հանրությանը ներկայացվեցին ՀՀ Զինված ուժերի սպառազինության նոր համալրումները:

Շքերթին հետևող հանրությունը հատկապես ոգևորությամբ դիմավորեց ռուսական արտադրության «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի (ինդեքսը՝ 9К720) մուտքը հրապարակ: «Իսկանդերի» առկայությունը մասնագետները նկատել էին դեռ օրեր առաջ՝ շքերթի փորձի ընթացքում կատարված լուսանկարների շնորհիվ, ինչն էլ պատճառ էր դարձել, որ արդեն օրեր շարունակ հայ և ադրբեջանցի փորձագետներն ու հատկապես բլոգոսֆերան քննարկեն նշված սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերը:

«Իսկանդեր» համալիրները նախատեսված են օպերատիվ խորության վրա կրակային խոցման միջոցների (հրթիռային համալիրներ, համազարկի կայանքներ, հեռահար հրետանի և այլն), հակահրթիռային և հակաօդային պաշտպանական համակարգերի, օդակայանների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և կարևոր ենթակառուցվածքների խոցման համար: «Իսկանդեր» համալիրները նախատեսված են նաև մարտավարական միջուկային խոցման համար, ինչը ենթադրում է, որ համալիրի հրթիռները ունակ են կրելու ինչպես սովորական (կասետային, բեկորա-ֆուգասային արկեր) այնպես էլ հատուկ (միջուկային, քիմիական ու կենսաբանական) մարտագլխիկներ: Կախված համալիրի մոդելից, հրթիռների գործողության շառավիղը կարող է հասնել մինչև 700կմ: Երևանում կայացած շքերթի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանին մատակարարված համալիրների գործողության շառավիղը 300կմ է: Հաշվի առնելով հանգամանքը, որ համալիրներն ինքնագնաց են, կարելի է ենթադրել, որ ունակ են արագ մանևրել և թիրախավորել հավանական հակառակորդի ողջ տարածքը:


Իսկանդեր

Հանուն արդարության պետք է նշել, որ մինչ «Իսկանդեր»-ը, Երևանի Հանրապետության հրապարակով անցան «Էլբրուս» համալիրները (ինդեքսը՝ 9К72), որոնք ևս օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ են և գործում են գրեթե նույն շառավղով, ինչ Հայաստանին մատակարարված «Իսկանդեր» համալիրները: Նրանք նույնպես ի վիճակի են կրել սովորական և հատուկ մարտագլխիկներ՝ դրանք հասցնելով շուրջ 300կմ հեռավորության վրա:
Փաստացի «Իսկանդերներն» իրականացնում են նույն գործառույթը, միայն թե ավելի արագ, ավելի հեշտ ու ավելի ճշգրիտ: Բանն այն է, որ ի տարբերություն «Էլբրուս» համալիրների, որոնք աշխատում են հեղուկ վառելիքով, «Իսկանդերներն» աշխատում են պինդ վառելիքով, հետևաբար, ըստ մասնագետների, ավելի հեշտ են սպասարկվում: Բացի այդ «Իսկանդեր» համալիրները գերճշգրիտ են, քանի որ համալրված են նշանառության ու տեղորոշման գերժամանակակից համակարգերով:


 Էլբրուս

Այսօրվա շքերթում ներկայացված նորություններից հաջորդը «Սմերչ» ռեակտիվ համազարկի կայանքներն են: Այս ՌՀԿ-ները, ի տարբերություն ՀՀ Զինված ուժերի տրամադրության տակ եղած խորհրդային «Գրադ» և չինական WM-80 համակարգերի, ավելի հեռահար են, և նախատեսված են կենդանի ուժի, մոտոհրաձգային ու տանկային վաշտերի, հրետանային մարտկոցների, կայանած օդուժի, հրամանատարական կետերի ու կապի հանգույցների խոցման համար: «Սմերչ»-ի գործողության շառավիղը 20-120կմ է:


Սմերչ

Ներկայացված նորություններից մեկն էլ «Բուկ» զենիթա-հրթիռային համալիրն էր: Այս ինքնագնաց համալիրը նախատեսված է ցածր (30 մետրից սկսած) և միջին (մինչև 14-18կմ) բարձրություններից վրա մանևրող աերոդինամիկ թիրախներ խոցելու համար, ըստ որում՝ համակարգն աշխատում է նաև ինտենսիվ ռադիոդիմակայության պայմաններում:
«Բուկ» համալիրները միանալով Հայաստանի տիրապետության տակ եղած ՀՕՊ այլ միջոցներին, մասնավորապես հեռավոր գործողության С-300, միջին հեռավորության «Կրուգ» և կարճ հեռավորության «Օսա», «Նևա» ու «Կուբ» համակարգերին, փաստորեն Հայաստանի օդային տարածքը դարձնում է անառիկ:


Բուկը` հետին պլանում

Հարկ է նկատել, որ չնայած վերը ներկայացված երեք նորություններն էապես ավելացնում են բանակի մարտական կարողություններն ու նոր հնարավորություններ ընձեռում հայկական Զինված ուժերին, այդուհանդերձ պետք է արձանագրենք, որ տարածաշրջանում ռազմա-քաղաքական հավասարակշռության առումով կարևոր է տեխնոլոգիական նորարարությունը:

Բանն այն է, որ անգամ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում պարզ դարձավ, որ բանակի բարձր  մարտունակությունը 21-րդ դարում հնարավոր է ապահովել միայն տեխնոլոգիական բաղադրիչով: Անօդաչու թռչող սարքերի, ինքնակառավարվող միջոցների, օպտիկական ու ռադիո նշանառության միջոցների առկայության պայմաններում սպառազինությունների տեխնոլոգիական, հատկապես էլեկտրոնային բաղադրիչը գնալով ավելի կարևոր ու բեկումնային է դառնում:

Եվ այս առումով ոգևորիչ է, որ այսօր Հանրապետության հրապարակում կայացած շքերթի ընթացքում ցուցադրվեց նման մի համակարգ: Խոսքը ռադիո-էլեկտրոնային պայքարի «Ինֆաունա» համակարգի մասին է:

Ինֆաունա

Բաց աղբյուրներից հավաքած տեղեկությունների համաձայն՝ «Ինֆաունա» համալիրը ռադիոհետախուզության ու ռադիոէլեկտրոնային պայքարի բազմաֆունկցիոնալ համակարգ է, որը նախատեսված է ցանկացած տիպի ռազմական տեխնիկան ու անձնակազմը պաշտպանել հեռակառավարվող, օպտիկական ու ռադիոկապի միջոցով կառավարվող խոցման միջոցներից: Փաստացի այս համակարգը հնարավորություն է տալիս պաշտպանվել գերշճգրիտ զենքերից, հատկապես նրանցից, որոնք հագեցած են նշանառության լազերային և տեսահամակարգերով:  Այս համակարգերով հնարավոր է լռեցնել նաև դիվերսիոն խմբերի ռադիոկապը, իրականացնել առդիոհետախուզություն: Այս համակարգերը, փորձագետների վստահեցմամբ, արդյունավետ կիրառություն ունեն ինչպես լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, այնպես էլ լոկալ բախումների ու անգամ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ տեղեկացանք, որ Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց  «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
20:27
Մեկ-երկու օրից լրիվ ամփոփումը կունենանք․ Բագրատ Սրբազան
 Վաղը՝ առավոտյան կշարունակվեն խաղաղ, անհնազանդության գործողություններ ՀՀ ողջ տարածքում: Այս մասին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}