Հաքերները գողացել են արքայական ընտանիքի լուսանկարները
Հաքերները գողացել են Քեմբրիջի դքսուհու՝ Քեյթ Միդլթոնի, նրա ամուսնու, երեխաների շուրջ 3000 լուսանկարները: The Daily Mail պարբերականի հաղորդմամբ, նրանք կոտրել են iCloud-ում գրանցված Քեյթի քրոջ՝ Պեպիի հաշիվը:
Լուսանկարներում արքայական ընտանիքի անդամներն են տարբեր միջոցառումների ժամանակ: Գողության մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ մի շարք հրատարակությունների խմբագրությունների առաջարկել են գնել լուսանկարները:
Նշվում է, որ հանցագործները մտադիր են եղել կամ լուսանկարների վաճառքի միջոցով գումար աշխատել, կամ էլ Պիպիին շանտաժի ենթարկել: Փաստի առթիվ քննություն է իրականացվում: