Հալեպում նոր գրոհի զոհերի թիվը գերազանցել է 200-ը
Իրավապաշտպանները գնահատել են ապստամբների հսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան թաղամասերի վրա սիրիական բանակի գրոհի սկսվելուց ի վեր զոհերի թիվը և նախազգուշացրել, որ այդ թիվը կարող է ավելանալ փլատակների հավաքման և ռազմական գործողությունների շարունակման դեպքում: Լուրը գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրիտանիայում մարդու իրավունքների սիրիական կենտրոնի գնահատմամաբ՝ Բաշար Ասադի կառավարության կրակի դադարեցման ռեժիմից դուրս գալուց հետո Հալեպում զոհերի թիվը հասել է 213-ի: Միայն կիրակի օրը քաղաքում զոհվել է 26 մարդ:
Անցած հինգշաբթի սիրիական բանակը հայտարարել է ապստամբների կողմից գրավված Հալեպի թաղամասերի վրա նոր գրոհի մասին: Դրանից կարճ ժամանակ անց քաղաքի արևելյան թաղամասերը ենթարկվել են օդային հարվածների:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի խոսքով՝ օդային հարվածների հետևանքով Հալեպում վերջին օրերին զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ տասնյակ կանայք և երեխաներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց