Առաքելյանի և Խանդոյանի վերաբերյալ քրգործը դատարանում է և կքննվի մեկ վարույթում
Հուլիսյան դեպքերից հետո կալանավորված Արարատ Խանդոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրանքը և քրգործն արդեն դատարանում է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Խանդոյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Արա Ղարագյոզյանը:
Ըստ մեղադրական եզրակացության, Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած «հասարակական անվտանգությանը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել և փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը»:
Արա Ղարագյոզյանն ասաց, որ ծանոթացել են քրեական գործի նյութերին և հավելյալ միջնորդություններ ներկայացնելու անհրաժեշտություն չեն տեսել:
Արարատ Խանդոյանի հետ միասին նույն դատարանի վարույթ է ներկայացվել նաև ակտիվիստ Արման Առաքելյանի վերաբերյալ քրեական գործը՝ դարձյալ նույն մեղադրանքով: Ըստ մեղադրական եզրակացության, «Հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած հասարակական անվտանգությանը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` առարկա նետել, ինչպես նաև ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին»:
Քրեական գործը կքննվի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Խանդոյանը սեպտեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել
- Արարատ Խանդոյանի մասով քրեական գործը կուղարկվի դատարան
- Արարատ Խանդոյանի գործով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան