Սմոլլինգ. «Ռունին հավաքականի ու ակումբի համար գլխավոր խաղացող է»
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլլինգը կարծում է, որ թիմի ավագ Ուեյն Ռունին շուտով կվերադառնա մեկնարկային կազմ։ Հարձակվողը «Լեստերի» հետ խաղում, որը «ՄՅու»-ն իր օգտին գրանցեց 4։1 հաշվով, ընդամենը 7 րոպե է անցկացրել խաղադաշտում։
«Ուեյնը չի տխրել,- Սմոլլինգի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նա այնպիսին էր, ինչպես խաղից առաջ, երբ բոլորս միասին պատրաստվում էինք։ Ինչպիսին էլ լինի իրավիճակը, ինչպիսի խաղ էլ ստացվի, հայտնվե՞լ է կազմում, թե՞ մնացել պահեստայինների նստարանին, նա միշտ նույնն է մնացել։ Ռունին հավաքականի և մեր գլխավոր խաղացողն է։ Շատ փորձառու ֆուտբոլիստ է։ Կարծում եմ՝ հիմնական կազմ նրա վերադարձը սոսկ ժամանակի հարց է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան