Փոքրիկ արքայազն Ջորջը հրաժարվել է սեղմել Կանադայի վարչապետի ձեռքը
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքն այցելել է Կանադա։ Արքայազն Ուիլիամն ու նրա կինը՝ Քեթրինը երեխաների՝ Ջորջի և Շարլոտայի հետ վայրէջք են կատարել Վիկտորիա քաղաքի օդանավակայանում: Երեքամյա արքայազն Ջորջը հրաժարվել է սեղմել իրենց դիմավորող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ձեռքը:
Korrespondent-ը գրում է, որ տեղի ունեցածի տեսագրությունն այսօր հրապարակել է The Guardian թերթը:
Թագավորական ընտանիքի պաշտոնական այցը Կանադա կշարունակվի մեկ շաբաթ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան