Հասարակություն 13:17 28/09/2016

ՀԿ-ներն ակնկալում են բիոմետրիկ անձնագրերի տրամադրման կասեցեման պատճառների մասին սպառիչ ինֆորմացիայի հրապարակում

Հասարակական մի քանի կազմակերպություն հանդես են եկել հայտարարությամբ կենսաչափական անձնագրերի տրամադրումը դադարեցնելու մասին: Հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանում 2012 թվականին սկսվեց կենսաչափական անձնագրերի տրամադրումը, իսկ 2014թ հունվարից նոր անձնագիր ստանալու դեպքում քաղաքացիներին պարտադիր պետք է տրվեր կենսաչափական անձնագիր, դրան զուգահեռ ներդրվեց նաև նույնականացման կամ ID քարտը: Այսպիսով, քաղաքացիները 2014 թ. հունվարից կարող էին ստանալ միայն կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր՝ վճարելով 25000 դրամ, նույնականացման քարտի հետ միասին՝ 28000 դրամ: Տեղեկացնենք, որ 2014 թվականից մինչ օրս կենսաչափական անձնագիր ստացել է մոտ 300 հազար քաղաքացի:

Դեռևս ս. թ. հունիսի կեսերից բազմաթիվ քաղաքացիներից ստացվեցին բողոքներ ձևաթղթի քանակը սպառվելու պատճառով կենսաչափական անձնագիր   չստանալու մասին, քանի որ Քաղաքացիների դժգոհություններին  անդրադարձան մի շարք լրատվամիջոցներ, հարցը թեժ քննարկումների առիթ դարձավ նաև սոցիալական ցանցերում: 

Մեր կազմակերպությունները ելնելով ՀՀ և ԵՄ միջև երկխոսության, մասնավորապես, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի տրամադրման և հետընդունման ոլորտներում ուսումնասիրության հարուստ փորձից և հաշվի առնելով վերոհիշյալ ոլորտներում ՀՀ-ի գրանցած հաջողություններն (մասնավորապես, անձնական տվյալների պահպանման, կենսաչափական անձնագրերի ներդրման, անձնագրային բաժիններում քաղաքացիների սպասարկման բարելավման, տեխնիկական վերազինման հարցերում) ու Վիզաների ազատականացման հաջորդ փուլի՝ Վիզաների երկխոսության անցման հնարավորությունը՝ ուշադիր հետևել  են  դեպքերի զարգացմանը՝ ակնկալելով այս կարևոր հարցի  պատշաճ լուծում ստանալը:  Պետական իրավասու մարմիների կողմից սկզբնական շրջանում նշվում էր, որ խնդիրներ են առաջացել ձևաթղթի քանակի սպառման պատճառով, մատակարար հանդիսացող լեհական ընկերության հետ նոր պայմանագիր կնքելու անհրաժեշտությամբ և այլն: Ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանի, Հայաստանը կենսաչափական անձնագրերի ձևաթուղթ պատվիրել է լեհական ընկերությունից (պայմանագիրը կնքվել է 2011 թ.՝ 5 տարի ժամկետով), ըստ որի ընդհանուր առմամբ Հայաստանին պետք է տրամադրվեր 304 հազար կենսաչափական անձնագիր։ Այնուհետև տեղեկացանք, որ հունվարին ավարտվող անձնագրերն ու քարտերը մատակարարող լեհական կազմակերպության հետ պայմանագիրը չի երկարացվելու, քանի որ ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տրամադրած տեղեկատվության. «…միջազգային հարաբերությունների զարգացմանը զուգահեռ ավելի նոր փաստաթղթեր են ներդրվել՝ առավել պաշտպանված, դիմացկուն, մենք նույնպես նախատեսում ենք հետագայում նոր մրցույթ հայտարարել եւ նոր պայմաններ առաջարկել, օրինակ՝ բիոմետրիկ անձնագրի լուսանկարող էջը նախատեսենք պլաստիկ, որն ավելի դիմացկուն է»: 

Հաշվի առնելով վերջին տարիներում վիզաների ազատականացման գործընթացի առաջին փուլի ներքո իրականացված բարեփոխումները (անձնական տվյալների պահպանում, կենսաչափական անձնագրերի ներդնում, փաստաթղթերի անվտանգություն, անօրինական միգրացիայի կանխարգելում),  ինչպես նաև ՀՀ և ԵՄ միջև համագործակցության շրջանակներում Հայաստանի վիզաների ազատականացման հաջորդ փուլի՝ Վիզաների երկխոսության անցման հնարավորությունը՝ կենսաչափական անձնագրերի տրամադրման կասեցման փաստը խորը մտահոգություն է առաջացնում: Ստեղծված պայմաններում վերոհիշյալ խնդիրները ԵՄ համապատասխան մարմինների կողմից կարող են ընկալվել որպես Հայաստանի իշխանությունների հետընթաց քայլ և  հարցականի տակ դնել Վիզաների ազատականացման գործընթացը (հավելենք նաեւ այն փաստը, որ սովորական անձնագիրը չի համապատասխանում ԻԿԱՕ  ստանդարտներին): Չնայած նրան, որ այս փուլում կենսաչափական անձնագրերի տրամադրումը դեռևս պարտադիր պահանջ չի հանդիսանում ԵՄ-ի հետ վիզայի տրամադրման դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերով, սակայն դա պարտադիր պայման է վիզաների ազատականացման գործընթացի շարունակման համար:

Մենք ակնկալում ենք ՀՀ Կառավարության եւ ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից բիոմետրիկ անձնագրերի տրամադրման կասեցեման պատճառների, կենսաչափական անձնագրերի տրամադրման վերականգնման ժամկետների և պայմանների վերաբերյալ հստակ և սպառիչ ինֆորմացիայի հրապարակում: 

Մենք նաև հույս ենք հայտնում, որ պատասխանատու պետական մարմինները կարճ ժամկետներում հանրությանը թափանցիկ և հաշվետու կերպով կկարողանան լուծել կենսաչափական անձնագրերի տրամադրման հետ կապված բոլոր խնդիրները՝դրանով իսկ ապացուցելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը և վիզաների դյուրացման գործընթացի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը»:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն հ/կ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հ/կ
Թվային Իրավունքեր ՀԿ



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}