Բ.Օբաման կարգադրել է իջեցնել ԱՄՆ կառավարական շենքերի դրոշները՝ ի հիշատակ Շիմոն Պերեսի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է Սպիտակ տան, երկրում և արտասահմանում գտնվող կառավարական շենքերի դրոշներն իջեցնել՝ ի հիշատակ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
«Որպես հարգանքի նշան Իսրայելի նախկին նախագահ և վարչապետ Շիմոն Պերեսի՝ ես կարգադրում եմ… Սպիտակ տան, պետական կառույցների և տարածքների մոտ գտնվող ԱՄՆ դրոշներն իջեցնել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Օբամայի կարգադրությունը վերաբերում է նաև բոլոր դեսպանություններին, ռազմական բազաներին և ռազմանավերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարաք Օբաման կմեկնի Իսրայել՝ մասնակցելու նախկին նախագահի հուղարկավորությանը:
Հիշեցնենք, որ Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը մահացել է սեպտեմբերի 28-ի գիշերը: Նա 93 տարեկան էր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց