Զինտեխնիկայի ցուցադրման նկատմամբ Ադրբեջանի ռեակցիան շատ նյարդային էր. Ս. Մինասյան
«Այս պահին Ադրբեջանում ներքաղաքական զարգացումները և սոցիալ-տնտեսական իրավիճակը դժվարեցնում է նրա մանևրի հնարավորությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ քաղաքագետի՝ արդեն ցուցադրված ռազմատեխնիկական Ադրբեջանի համար բավականին դժվարեցնում է բալանսի վերականգնումը:
«Քանի որ մենք վերադառնում ենք ստատուս քվոյի իրավիճակին, ապա Ադրբեջանին նույնպես բավականին դժվար է լինելու հարմարվել այդ իրավիճակին: Եթե կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը, ապա փաստացի կնշանակի, որ մենք կվերառադնանք հետապրիլյան իրավիճակին, դա Բաքվի համար լուրջ և ցավալի որոշում կլինի: Հնարավոր հանդիպմանը օրակարգը կլինի այն, ինչ որ եղել է մինչև ապրիլյան իրադարձությունները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի Անկախության տարեդարձի առթիվ ՀՀ ԶՈւ զինտեխնիկայից ցուցադրման նկատմամբ Ադրբեջանի ռեակցիային՝ Կովկաս ինստիտուտի փոխտնօրենն ասաց, որ այդ ռեակցիան շատ նյարդային էր, ինչպես որ եղել է նախորդ տարիներին:
Հարակից հրապարակումներ`
- «Իսկանդերի» հետ կապված քննադատությունները մի քանի բացատրություն ունեն. քաղաքագետ
- Հայաստանի ԶՈՒ նոր սպառազինությունը. «Իսկանդեր», «Սմերչ», «Բուկ», «Ինֆաունա»
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները