Քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային նորանշանակ համակարգող Սամիր Հաջիմուստաֆիչին:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին ու փոխգործակցությանն առնչվող այլ խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան