ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկում ՀՀ ՏԿ ոլորտում
Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի զարգացման ավագ մասնագետ, աշխատանքային խմբի ղեկավար Ֆեյի Բոռոֆիսը և մասնավոր հատվածի զարգացման հարցերով մասնագետ, աշխատանքային խմբի համաղեկավար Հիրոյուկի Ցուզակին հանդիպում են ունեցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հետ: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել «Հայաստան–առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի հիմնական նպատակները:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են Հայաստանում ներդրումների ավելացման, արտահանման ուղղությունների զարգացման և այդ համատեքստում Համաշխարհային բանկից ակնկալվող աջակցության հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան