Քաղաքական 15:40 01/10/2016 Արցախ

Վահրամ Աթանեսյանը վերլուծում է ԼՂ խնդիրը՝ Ջոն Քերիի հայտարարության համատեքստում

«Ջոն Քերրիի հայտարարության առանցքային կողմն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարը ԼՂ խնդիրը դիտարկում է որպես սառեցված հակամարտություն, ի տարբերություն ադրբեջանական կողմի պնդումների, որ հակամարտությունը սառեցված չէ, ցանկացած պահի կարող է պատեազմ սկսվել և այլն»,- անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունների վերաբերյալ վերջին հայտարարությանը`«Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին ղեկավար, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը:

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ դեռևս պայմաններ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ եղած հակամարտության հաղթահարման համար և հավելել, որ «այսօրվա աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղը, որոնցում ներկա դրությամբ չի նկատվում կարգավորման հնարավորություն, առաջին հերթին, քանի որ դրան պատրաստ չեն երկրների ղեկավարները»:

«Կարևոր է, որ ԱՄՆ-ի պետական քաղաքականության մեջ ԼՂ խնդիրը ընկալվում է որպես սառեցված հակամարտություն, որի լուծման համար պետք է ստեղծվեն պայմաններ»,- նշեց Վ. Աթանեսյանը:

Վ. Աթանեսյանի կարծիքով պայմանների բացակայություն ասելիս ԱՄՆ պետքարտուղարը նկատի է ունեցել վստահության մթնոլորտի բացակայություն, շփման գծում կայունության պահպանման բացակայություն:

Միևնույն ժամանակ Վահրամ Աթանեսյանը նշեց, որ համաձայն չէ այն մտքի հետ Հակամարտության կարգավորմանը երկրների ղեկավարների պատրաստ չեն:

«Եվ Հայաստանի նախագահը, և Արցախի քաղաքական ղեկավարությունը, ԼՂՀ նախագահը բազմիցս հայտարարել են, հայկական կողմի պատրաստակամությունը բանական, տրամաբանական, հավասարակշռված փոխզիջումների հիման վրա:

Վահրամ Աթանեսյանի խոսքով`  եթե Ադրբեջանը չի ընդունում այդ փոխզիջումների հիման վրա կարգավորումը, դա արդեն «Ադրբեջանի և Միացյալ Նահանգների խնդիրն է` որպես ՄԽ համանախագահ»:

Ըստ մեր զրույցակցի, այն որ պաշտոնական Բաքուն չի ընդունում փոխզիջումների հիման վրա կարգավորման հնարավորությունը, վկայում է այն, որ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը անմիջապես հաջորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունը, որտեղ խնդրի կարգավորումը հերթական անգամ շաղկապվում է միայն և միայն ստատուս քվոյի փոփոխության հետ:

«Ընդհանրապես՝  ՄԽ համանախագահության խնդիրն է աշխատել Ադրբեջանի ղեկավարության հետ, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի «Ամեն ինչ կամ` ոչինչ» սկզբունքից և խնդիրը տեղափոխվի առարկայական բանակցությունների փուլ, որտեղ արդեն կողմերը կարող են ներկայացնել իրենց դիրքորումները և պաշտպանել իրենց շահերը: Կողմերից որևէ մեկին իր շահերը պաշտպանելու իրավունքից զրկելն անհնար է»,-ասաց Վահրամ Աթանեսյանը:

Վերլուծաբանի խոսքով` հենց  դա է, մեծ հաշվով, պահանջում ադրբեջանական կողմը:

Այս տրամաբանությամբ, ըստ Վահրամ Աթանեսյանի, ստացվում է որ հայկական կողմը որևէ շահ չպետք է ունենա այստեղ: 

«Շահ ունեն միայն իրենք`ստատուս քվոյի փոփոխություն, տարածքային ամբողջականության վերականգնում, ԼՂ-ում Ադրբեջանի իրավասությունների վերականգնում: Խնդիրը իրենք դիտարկում են խորհդային իրողությունների վերադարձի կտրվածքով: Այս առումով` հատկապես Միացյալ Նահանգները, որպես ոչ խորհրդային ժառանգության, անցյալի, մտածողության երկիր, պետք է ավելի լուրջ, բաց և հրապարակային աշխատանք տանեն միջազգային ասպարեզում, որպեսզի Ադրբեջանի համար հասկանալի լինի, որ միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը չպետք է մեկնաբանվեն այնպես, ինչպես դրանք մեկնաբանվել են 1921 թ. հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշմամբ»,- շեշտեց Վահրամ Աթանեսյանը:

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ կիսում է այն տեսակետը, որ Ջոն Քերիի`«Առաջնորդների պատրաստ» չլինելու վերաբերյալ շեշտադրումը նաև ակնարկ էր առ այն, որ երկու հասարակությունները նույնպես պատրաստ չեն դրան:

«Առաջնորդները պետք է հասարակություններին նախապատրաստեն խաղաղության, կամ` ոչ խաղաղության: Ես հասկանում եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը չի կարող միանշանակորեն մեղադրել Ադրբեջանին, սակայն սա առիթ է տալիս, որպեսզի մենք մեր մեկնաբանություններում, կեցվածքում, միջազգային հանրության հետ մեր շփումներում մշտապես շեշտադրենք, որ մենք պատրաստ ենք խաղաղության, պատրաստ ենք անցնելու խաղաղության ճանապարհի մեր բաժինը: Սակայն պետք է լինի նաև հանդիպակաց շարժում»,- ասաց Վահրամ Աթանեսյանը:

Ադրբեջանական կողմից, սակայն, ըստ մեր զրուցակցի, որևէ հուսադրող ակնարկ չի հնչում:

«Որևէ ակնարկ չկա, որ այդ երկրում գոնե Հարավային Կովկասի տարածաշրջանում հայկական էթնոքաղաքական, էթնոմշակությային ինքնության հանդեպ կա տարրական հարգանք»,- եզրափակեց Վահրամ Աթանեսյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը՝ Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}