Աֆղանստանում ականի պայթյունից ավելի քան 10 մարդ է զոհվել
Աֆղանստանում ճանապարհին ականի պայթյունից առնվազն 11 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Պայթյունը տեղի է ունեվել այսօր Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ շրջանում: Ներկա պահին ահաբեկչական որևէ խմբավորում պայթյունի պատասխանատվությունը չի ստանձնել:
Վերջին ամիսներին իրավիճակն Աֆղանստանում զգալիորեն վատացել է: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, ով նախկինում ավելի շատ հարձակումներ էր գործում գյուղական շրջաններում, այժմ նաև սկսել է մեծ քաղաքների ուղղությամբ: Երկրի տարածքում մեծացել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան